FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

article  65

Բնակեցման վերաբերյալ կատարողական թերթի կատարումը.
1. Բնակեցումը հարկադիր կատարողի կողմից կատարողական թերթում նշված բնակելի տարածություն պահանջատիրոջ անարգել մուտք գործելու և այնտեղ բնակվելու ապահովումն է.
2. Հարկադիր կատարողը պատշաճ ձևով տեղեկացնում է պարտապանին բնակեցման օրվա և ժամանակի մասին: Բնակեցման մասին պատշաճ ձևով տեղեկացված պարտապանի չներկայանալը կամ պարտապանի գտնվելու վայրը պարզելու անհնարինությունը արգելք չէ կատարողական թերթի պահանջը կատարելու համար.
3. Պահանջատիրոջ բնակեցման վերաբերյալ կատարողական թերթը կատարելու մասին հարկադիր կատարողը կազմում է բնակեցման մասին արձանագրություն.
4. Պարտապանի կողմից դատական ակտն ըստ էության խախտելով` պահանջատիրոջ բնակվելուն հետագայում խոչընդոտելու դեպքում պահանջատերն իրավունք ունի կատարողական վարույթը կարճելու մասին որոշումը բողոքարկելու վերադասության կամ դատական կարգով ոչ ուշ, քան վարույթը կարճելու մասին որոշումն ընդունելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: