Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 257 Մինչև տասնութ տարեկան անձանց համար արգելված աշխատանքները. 1. Արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել արտաքին տեսքով կամ կառուցվածքով սառը զենքի նմանվող և արտադրական, կենցաղային, տնտեսական, ուսումնական, մշակութային կամ դեկորատիվ նշանակություն ունեցող առարկաների, սարքերի կամ գործիքների վաճառքին, ալկոհոլային խմիչքների, էներգետիկ ըմպելիքների, թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, ծխախոտի, ծխախոտային այլ արտադրատեսակների կամ դրանց փոխարինիչների, էրոտիկա, պոռնկագրություն, սարսափ բովանդակող տպագիր հրատարակությունների, ֆիլմերի, տեսահոլովակների, հեռուստառադիոհաղորդումների, պոռնկագրական բնույթի այլ նյութերի կամ առարկաների արտադրության, օգտագործման, գովազդի, առևտրի կամ ցանկացած այլ եղանակով տարածմանը կամ իրացմանն ուղղված աշխատանքներում, ինչպես նաև մոլեխաղեր կազմակերպելուն կամ դրանց գովազդելուն ուղղված աշխատանքներում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի. 2. Արգելվում է մինչև տասնութ տարեկան անձանց ներգրավել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված ծանր, վնասակար, առանձնապես ծանր, առանձնապես վնասակար աշխատանքներում, ինչպես նաև մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքներում, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերի: Մինչև տասնութ տարեկան անձանց համար ծանր և վնասակար համարվող աշխատանքների ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը: 3․ Տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձինք մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում կարող են ներգրավվել ալկոհոլային խմիչքների արտադրության մեջ, ինչպես նաև սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված աշխատանքներում, եթե դա պայմանավորված է կրթական ծրագրի որակավորման առանձնահատկություններով և անխուսափելիորեն անհրաժեշտ է ուսումնառության վերջնարդյունքներն ապահովելու համար, ինչպես նաև պահպանված է վտանգավոր նյութերի արտանետումների օրենսդրությամբ նախատեսված սահմանային չափը։ |
ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 257 4․ Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում գործատուն ապահովում է տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց առողջության, անվտանգության և բարոյականության պաշտպանության համապատասխան պայմաններ և անհատական պաշտպանության միջոցներ, ինչպես նաև նախապես տրամադրում է տեղեկություններ հնարավոր ռիսկերի, անվտանգ աշխատանքային գործունեության վերաբերյալ, անցկացնում է ուսուցում և հրահանգավորում։ Աշխատանքը պետք է իրականացվի ոլորտում մասնագիտական բավարար գիտելիքներ և փորձ ունեցող չափահաս անձի (մասնագիտական ուսուցման հրահանգչի) հսկողության ներքո։ Գործատուն պետք է անչափահասին զերծ պահի ալկոհոլային խմիչքների սպառումից. 5. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքերում գործատուն մինչև տասնութ տարեկան անձանց օրինական ներկայացուցիչներին գրավոր տեղեկացնում է աշխատանքի հետ կապված հնարավոր ռիսկերի և մինչև տասնութ տարեկան անձանց անվտանգության ապահովման և առողջության պահպանման վերաբերյալ ձեռնարկված բոլոր միջոցների մասին. 6. Հայաստանի Հանրապետության կառավարությունը սահմանում է մասնագիտական կրթության և ուսուցման ծրագրով աշխատանքի վրա հիմնված ուսումնառության շրջանակում գործնական աշխատանքային ուսուցում անցնող և որոշակի աշխատանք կատարող տասնվեցից մինչև տասնութ տարեկան անձանց՝ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված աշխատանքներում ներգրավելու, նրանց առողջությունը, անվտանգությունը և բարոյականությունը պահպանելու պայմանները։ |