Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 18 ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ. 1. Բացի սույն օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված վճարային պահանջներից, ԷԲ ընկերությունների նկատմամբ առկա կետանցված վճարային պահանջները, եթե դրանք ծագել են մինչև մասնավորեցման պահը, ներկայացվում են հաշվառման ադմինիստրատորին. 2. Ադմինիստրատորի կողմից պարտադիր հաշվառվում են փոքր հիդրոէլեկտրակայանների պահանջները մինչև մասնավորեցման պահը էլեկտրաէներգետիկական համակարգ առաքված, սակայն չվճարված էլեկտրաէներգիայի գնի չափով. 3. Եթե սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան հաշվառման ենթակա պահանջները սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետում չեն հաշվառվել, ապա դրանք բավարարման ենթակա չեն. 4. Եթե պահանջը ենթակա է հաշվառման, ապա սույն օրենքի ընդունման պահից հետո` 76-րդ օրվանից սկսած, արգելվում է դրանց բավարարումը ԷԲ ընկերությունների կողմից, և ավարտվում են այդ պահանջների բռնագանձման կատարողական վարույթները: |