Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 9
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 4. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը կարող է Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալել օտարերկրյա պետության իրավասու մարմնի և Կենտրոնական մարմնի թույլտվության դեպքում: Սույն մասում նշված թույլտվությունը ձևակերպվում է օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից կազմակերպությունը հավատարմագրելու, իսկ Կենտրոնական մարմնի կողմից՝ տվյալ կազմակերպությունն ավտորիզացնելու միջոցով. 5. Ավտորիզացիան Կենտրոնական մարմնի կողմից օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությանը «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում գործունեություն իրականացնելու թույլտվության տրամադրումն է. 6. Ավտորիզացված օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը՝ 1) որդեգրման գործընթացում համագործակցում է Կենտրոնական մարմնի հետ. 2) Կենտրոնական մարմնից ստանում է տեղեկություններ Հայաստանի Հանրապետության՝ որդեգրմանը վերաբերող օրենսդրության և ընթացակարգերի մասին և Կենտրոնական մարմնին է փոխանցում հավատարմագրող պետության օրենսդրական կարգավորումների մասին տեղեկություններ. 3) հավաքում, պատրաստում և ուսումնասիրում է որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունը, պատրաստում և փոխանցում է դրանք կենտրոնական մարմնին, լրացնում է բացակայող փաստաթղթերը և շտկում դրանցում առկա թերությունները, ապահովում է փաստաթղթերի թարգմանություններն ու վավերացումները. 4) Կենտրոնական մարմնից ստանում է որդեգրման գործընթացին առնչվող տեղեկություններ և փաստաթղթեր, այդ թվում՝ որդեգրել ցանկացող անձանց հաշվառման, որդեգրելու հնարավորության մասին դրական կամ բացասական եզրակացություն տրամադրելու, համադրման, երեխայի հետ հանդիպման արդյունքների վերաբերյալ, երեխայի մասին զեկույց և անհրաժեշտ այլ փաստաթղթեր. 5) Կենտրոնական մարմնին տրամադրում է որդեգրման գործընթացի համար անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր. 6) Կենտրոնական մարմնից ստանում է ապանձնավորված (առանց երեխայի անվան, ազգանվան, հայրանվան և բնակության վայրի) տեղեկություններ որդեգրման ենթակա երեխաների մասին. |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 7) որդեգրողի ընտանիքում որդեգրված երեխայի խնամքի նկատմամբ վերահսկողությունն ապահովելու նպատակով Կենտրոնական մարմնին տրամադրում է որդեգրված երեխաների հետորդեգրման վերաբերյալ տեղեկություններ կամ զեկույցներ. 8) Կենտրոնական մարմնին տրամադրում է տեղեկություններ և փաստաթղթեր հավատարմագրման, գործունեության, մատուցվող ծառայությունների, դրանց վճարների և դրույքաչափերի վերաբերյալ. 9) Կենտրոնական մարմին է ներկայացնում իր հայաստանյան ներկայացուցչի թեկնածուի տվյալները, ներկայացուցիչ հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու և ծառայություններ մատուցելու համար նախատեսված և տրամադրված վճարների մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը. 10) Կենտրոնական մարմին է ներկայացնում իր ներկայացուցչության անձնակազմի թեկնածուների տվյալները, փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու և ծառայությունների մատուցման համար նախատեսված և տրամադրված վճարների և դրանց փոփոխության մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը. 7. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը՝ 1) Հայաստանի Հանրապետությունում ներկայացնում է օտարերկրյա այն հավատարմագրված կազմակերպությունը, որի ներկայացուցիչն է հանդիսանում. 2) իրականացնում է սույն հոդվածի 6-րդ մասի 1-ին, 2-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ կետերում նշված գործողությունները. 3) ստանում, հավաքում և ուսումնասիրում է որդեգրել ցանկացող անձանց փաստաթղթերը, ստուգում է դրանց ամբողջականությունը, փոխանցում է դրանք Կենտրոնական մարմնին, լրացնում է բացակայող փաստաթղթերը և շտկում դրանցում առկա թերությունները, ապահովում է փաստաթղթերի թարգմանություններն ու վավերացումները, իր լիազորությունների սահմանում մասնակցում է որդեգրման գործընթացին, բացառությամբ դռնփակ դատական նիստի մասնակցության. 4) համադրումից հետո Կենտրոնական մարմնից ստանում է որդեգրման ենթակա երեխայի վերաբերյալ տեղեկություններ և փաստաթղթեր. |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 5) Կենտրոնական մարմնին տրամադրում է տեղեկություններ և փաստաթղթեր օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության հավատարմագրման, գործունեության, մատուցվող ծառայությունների, դրանց վճարների և դրույքաչափերի վերաբերյալ. 6) Կենտրոնական մարմին է ներկայացնում ներկայացուցչի կամ ներկայացուցչության անձնակազմի վերաբերյալ տվյալները, ներկայացուցիչ (ներկայացուցչություն) հանդիսանալու վերաբերյալ փաստաթղթերը, տեղեկությունները, աշխատանքներ կատարելու ու ծառայությունների մատուցման համար նախատեսված և տրամադրված վճարների մասին տեղեկությունները, լիազորությունների շրջանակը. 7) որդեգրման գործընթացի բոլոր փուլերում կարող է ուղեկցել որդեգրել ցանկացող անձանց, ապահովել նրանց դիմավորելու, տեղավորելու, ճանապարհելու հարցերը, իրականացնել թարգմանչի գործառույթներ, բացառությամբ դռնփակ դատական նիստի մասնակցության. 8. Ավտորիզացում ստանալու համար օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Կենտրոնական մարմին է ներկայացնում՝ 1) ավտորիզացվելու դիմում. 2) կազմակերպության կանոնադրության պատճենը. 3) հավատարմագրող պետության իրավասու մարմնի կողմից հավատարմագրված լինելու փաստը հավաստող փաստաթղթի պատճենը. 4) մատուցվող ծառայությունների տեսակների, դրանց մատուցման համար նախատեսված վճարների և այլ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ. 5) հավատարմագրող պետությունում առկա հաշվեհամարի վերաբերյալ տեղեկություններ. 6) որդեգրման ոլորտում փորձառության մասին տեղեկություններ. 7) անձնակազմի վերաբերյալ տեղեկություններ. 8) ներկայացուցիչ ունենալու կամ ներկայացուցչություն հիմնելու վերաբերյալ տեղեկություններ, իսկ ներկայացուցիչ կամ ներկայացուցչություն ունենալու դեպքում՝ դրանց գործունեության վերաբերյալ տեղեկություններ. 9) առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում բարեգործական կամ որդեգրման ոլորտում նախատեսվող ծրագրերի վերաբերյալ տեղեկություններ: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 9. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության կողմից ավտորիզացվելու դիմում ստանալու մասին Կենտրոնական մարմինը տեղեկացնում է համագործակցող օտարերկրյա պետության Կենտրոնական մարմնին, որին տրամադրում է դիմող հավատարմագրված կազմակերպության մասին տեղեկություններ՝ խնդրելով ներկայացնել դիրքորոշում: Օտարերկրյա կենտրոնական մարմնից հավատարմագրված կազմակերպությունն ավտորիզացնելու խոչընդոտների բացակայության վերաբերյալ տեղեկություններ ստանալուց հետո քննարկվում է դիմող կազմակերպության ավտորիզացման հարցը. 10. Ավտորիզացիան տրամադրվում է երեք տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից տվյալ կազմակերպության հավատարմագրման ժամկետը: Ավտորիզացիան նույն ժամկետով և պայմանով կարող է երկարացվել Կենտրոնական մարմնի կողմից հավատարմագրման առկայության դեպքում, և եթե Հայաստանի Հանրապետությունում գործունեություն ծավալելու ընթացքում հավատարմագրված կազմակերպության կողմից թույլ չի տրվել սույն օրենսգրքի և Հայաստանի Հանրապետության այլ իրավական ակտերի պահանջների խախտում կամ թերացում. 11. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը կարող է գործունեություն ծավալել տվյալ կազմակերպության հավատարմագրման և ավտորիզացիայի ժամկետների սահմաններում. 12. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության, ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների և ծախսերի, ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն ստեղծելու, ներկայացուցչի և ներկայացուցչության անձնակազմի հետ կապված հարցերը քննարկվում և համաձայնեցվում են մինչև տվյալ կազմակերպության ավտորիզացումն այդ կազմակերպության և Կենտրոնական մարմնի, իսկ անհրաժեշտության դեպքում՝ օտարերկրյա պետության կենտրոնական մարմնի միջև. 13. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցիչ նշանակելու կամ ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին կարող է հայտնել Կենտրոնական մարմնին իր գործունեության ցանկացած պահի՝ տրամադրելով անհրաժեշտ տեղեկություններ և փաստաթղթեր: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 14. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը հայաստանյան ներկայացուցիչ ունենալու մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին՝ ներկայացնելով ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի, նրա՝ հավատարմագրված կազմակերպության աշխատող լինելու վերաբերյալ տեղեկանքի կամ կազմակերպության անունից հանդես գալու իրավունքը հավաստող փաստաթղթի (լիազորագրի, ծառայությունների մատուցման պայմանագրի և այլն) պատճենը, Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչի հաշվեհամարի, լիազորությունների շրջանակի և վճարվող գումարների վերաբերյալ տեղեկությունները: Ներկայացուցիչը կամ ներկայացուցչությունը Հայաստանի Հանրապետությունում կարող է գործունեություն ծավալել Կենտրոնական մարմնի համաձայնության դեպքում. 15. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը հայաստանյան ներկայացուցիչ նշանակելու մտադրության մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին՝ ներկայացնելով ներկայացուցչի անձը հաստատող փաստաթղթի, նրա՝ հավատարմագրված կազմակերպության աշխատող լինելու վերաբերյալ տեղեկանքի կամ կազմակերպության անունից հանդես գալու իրավունքը հավաստող փաստաթղթի (լիազորագրի, ծառայությունների մատուցման պայմանագրի և այլն) պատճենը, լիազորությունների շրջանակի, մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների, ծախսերի վերաբերյալ տեղեկությունները: Կենտրոնական մարմնի՝ գործունեություն իրականացնելու մասին համաձայնությունն ստանալուց հետո Կենտրոնական մարմնին տրամադրվում է ներկայացուցչի՝ գումարներ ստանալու եղանակների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկությունը, ներառյալ՝ հաշվեհամարը և փոխանցման համակարգը: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 16. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում ներկայացուցչություն հիմնելու մտադրության մասին տեղեկացնում է Կենտրոնական մարմնին՝ տրամադրելով ներկայացուցչության անձնակազմի վերաբերյալ տեղեկություն, աշխատողների անձը հաստատող փաստաթղթերի, ներկայացուցչության կանոնադրության պատճենները, լիազորությունների շրջանակի, մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների, ծախսերի վերաբերյալ տեղեկությունները: Կենտրոնական մարմնի՝ գործունեություն իրականացնելու մասին համաձայնությունն ստանալուց հետո Կենտրոնական մարմնին տրամադրվում է ներկայացուցչության՝ Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական Միասնական գրանցամատյանից քաղվածքի պատճենը, ինչպես նաև գումարներ ստանալու եղանակների վերաբերյալ տեղեկությունը, ներառյալ՝ հաշվեհամարը և փոխանցման համակարգը. 17. Կենտրոնական մարմինը կարող է մերժել հավատարմագրված կազմակերպության ավտորիզացումը, եթե՝ 1) համաձայնություն ձեռք չի բերվել հավատարմագրման կազմակերպության կողմից մատուցվող ծառայությունների տեսակների, վճարների և ծախսերի վերաբերյալ առաջացող հարցերի վերաբերյալ. 2) միևնույն օտարերկրյա պետության հավատարմագրված և Հայաստանի Հանրապետությունում ավտորիզացված կազմակերպությունների քանակը բավարարում է տվյալ պետության տարածք որդեգրման ենթակա երեխաների որդեգրումն ապահովելու համար. 3) հավատարմագրված կազմակերպության, դրա ներկայացուցչի կամ ներկայացուցչության կողմից չեն պահպանվել «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջները, կամ թույլ են տրվել խախտումներ, որոնք չեն շտկվել, նախկինում չեն տրամադրվել կամ ոչ պատշաճ կերպով կամ ժամկետանց են տրամադրվել մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ տեղեկությունները, հետորդեգրման զեկույցները, կամ ներկայացված տեղեկություններում կամ հետորդեգրման զեկույցներում առկա են եղել ակնհայտ կեղծ տեղեկություններ. 4) Կենտրոնական մարմնի կողմից դադարեցվել կամ մեկից ավելի անգամ կասեցվել է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացիան: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 18. Կենտրոնական մարմինը կարող է կասեցնել հավատարմագրված կազմակերպության ավտորիզացումը, եթե՝ 1) ընթացիկ տարվա ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, չեն տրամադրվել կամ թերի են տրամադրվել մատուցվող ծառայությունների, վճարների և այլ գումարների վերաբերյալ տեղեկությունները, կամ այդ հաշվետվություններում ներառվել է ակնհայտ կեղծ տեղեկատվություն. 2) ավտորիզացված կազմակերպությունը գործել է «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին հակառակ կամ չի պահպանել Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ իր համար պարտադիր պայմանները կամ պահանջները. 19. Ավտորիզացումը կարող է կասեցվել նաև Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա համապատասխան պետությունում տիրող բացառիկ իրավիճակների դեպքում (ռազմական դրության, պատերազմի, ֆորսմաժորային այլ իրավիճակի), որոնք չեն անդրադառնում հավատարմագրված մարմնի վարկանիշի վրա և չեն հանդիսանում հավատարմագրումը դադարեցնելու հիմք: Սույն մասում նշված կասեցումը դադարում է կասեցման համար հիմք հանդիսացող հանգամանքների վերացումից հետո. 20. Ավտորիզացիայի կասեցումից հետո՝ վեց ամսվա ընթացքում, բացառությամբ սույն հոդվածի 19-րդ մասով նախատեսված դեպքերի, թերությունները չվերացնելու կամ պահանջները չապահովելու դեպքում Կենտրոնական մարմինը դադարեցնում է օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացումը: Ավտորիզացիան դադարեցվում է նաև, եթե ավտորիզացման ժամանակահատվածում երկու և ավելի անգամ այն կասեցվել է. 21. Ավտորիզացիան դադարեցվում է հավատարմագրված կազմակերպության գործունեության դադարեցման, ինչպես նաև հավատարմագրման դադարեցման դեպքերում. 22. Ավտորիզացիան դադարեցվում է, եթե որդեգրված երեխայի վերաբերյալ ստացվում են հիմնավոր տեղեկություններ երեխայի նկատմամբ բռնության, դաժան վերաբերմունքի, երեխային առանց խնամքի թողնելու մասին. 23. Ավտորիզացիայի կասեցման կամ դադարեցման մասին Կենտրոնական մարմինը տեղեկացնում է հավատարմագրված կազմակերպությանը և համապատասխան օտարերկրյա պետության կենտրոնական մարմնին որոշում կայացնելուց հետո՝ 15 օրվա ընթացքում: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 24. Ավտորիզացիայի կասեցման կամ դադարեցման հետևանքով կասեցվում կամ համապատասխանաբար դադարում է նաև տվյալ կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության գործունեությունը. 25. Կենտրոնական մարմինը, տեղեկացնելով հավատարմագրված կազմակերպությանը, կարող է հրաժարվել շարունակել համագործակցությունն օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ՝ գործունեությունը կասեցնելու կամ դադարեցնելու միջոցով: Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ներկայացուցչի կամ ներկայացուցչության հետ համագործակցությունից հրաժարվելու հիմք են հանդիսանում օտարերկրյա հավատարմագրված կազմակերպության ավտորիզացիայի կասեցման կամ դադարեցման համար սահմանված հիմքերը. 26. Համագործակցությունը կարող է վերսկսվել խախտումներն ու թերությունները շտկելուց կամ ներկայացուցչին (ներկայացուցչության դեպքում՝ անձնակազմի ներկայացուցչին) փոխարինելուց կամ նրա լիազորությունները դադարեցնելուց հետո: |
ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 115.1 Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունները, դրանց հայաստանյան ներկայացուցչություններն ու ներկայացուցիչները, նրանց գործունեությունն ու համագործակցությունը. 1. «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիայի շրջանակում համագործակցությունն իրականացվում է Կենտրոնական մարմնի և սույն մասում նշված կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետությունների կենտրոնական մարմինների, օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունների և դրանց հայաստանյան ներկայացուցչի կամ ներկայացուցչությունների միջոցով: Օտարերկրացու, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, երկքաղաքացու կողմից, որի բնակության վայրն է հանդիսանում կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացներն իրականացվում են սույն մասում նշված մարմինների, կազմակերպությունների և անձանց միջոցով: Օտարերկրացու, քաղաքացիություն չունեցող անձի, Հայաստանի Հանրապետության քաղաքացու, երկքաղաքացու կողմից, որի բնակության վայրն է հանդիսանում կոնվենցիային չանդամակցող պետությունը, Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող երեխայի որդեգրման գործընթացները Կենտրոնական մարմինը իրականացնում է որդեգրել ցանկացող անձանց հետ անմիջականորեն. 2. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային անդամակցող օտարերկրյա պետության իրավասու մարմնի կողմից օտարերկրյա որդեգրումների ոլորտում գործունեություն իրականացնելու թույլտվություն կամ հավատարմագրում ունեցող շահույթ չհետապնդող, հավատարմագրող օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված կազմակերպություն է, որը պետք է ունենա՝ 1) հավատարմագրող օտարերկրյա պետության տարածքում մշտական նստավայր. 2) հավատարմագրող օտարերկրյա պետության օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխան մասնագիտացված անձնակազմ. 3) հավատարմագրող օտարերկրյա պետությունում՝ ընթացիկ հաշիվ՝ Հայաստանի Հանրապետություն վճարներ և այլ գումարներ փոխանցելու համար. 3. Օտարերկրյա հավատարմագրված կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում կարող է ունենալ անհատ ներկայացուցիչ կամ ներկայացուցչություն: |