FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  18

Վարկային տեղեկատվության սուբյեկտի համար անբարենպաստ հետևանքներ առաջացնող, ինչպես նաև անվճար տրամադրվող վարկային զեկույցները.
1. Վարկային զեկույց ստացողները, որոնք սույն օրենքով սահմանված նպատակներով հիմք ընդունելով վարկային բյուրոյից ստացված վարկային զեկույցները՝ հրաժարվում են վարկային տեղեկատվության սուբյեկտին մատուցել ծառայություն, նրա հետ կնքել աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագիր կամ վարկային տեղեկատվության սուբյեկտի համար առաջացնում են այլ անբարենպաստ հետևանքներ, պարտավոր են այդ վարկային տեղեկատվության սուբյեկտին տեղեկացնել այն վարկային զեկույցի մասին, որը հիմք է հանդիսացել այդպիսի հետևանքների առաջացման համար.
2. Սույն հոդվածի 1-ին մասում սահմանված վարկային զեկույցների պատճենները վարկային տեղեկատվության սուբյեկտի պահանջով վարկային զեկույց ստացողները պարտավոր են անվճար տրամադրել վարկային տեղեկատվության սուբյեկտներին: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դեպքերում վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավասու է անվճար ստանալու վարկային զեկույցը վարկային բյուրոյից մերժման կամ անբարենպաստ հետևանքներ առաջանալու փաստից հետո` 30 օրվա ընթացքում, վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից մերժումը կամ այլ անբարենպաստ հետևանքները հավաստող փաստաթղթերը վարկային բյուրո ներկայացնելու դեպքում.
3. Վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավունք ունի վարկային բյուրոյից առնվազն յուրաքանչյուր 12 ամիսը մեկ ստանալու իր վերաբերյալ անվճար ամբողջական վարկային զեկույց.
4. Վարկային բյուրոյի կողմից վարկային տեղեկատվությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին տրամադրվում է անվճար՝ հանձնաժողովի կողմից յուրաքանչյուր անձի ներկայացրած հայտարարագրերի թվին կամ բարեվարքության ուսումնասիրության շրջանակներում յուրաքանչյուր թեկնածուի և նրա ընտանիքի անդամների թվին կամ յուրաքանչյուր կուսակցության կողմից ներկայացված տարեկան հաշվետվությունների թվին հավասար թվով հարցումներ ներկայացվելու դեպքում: Լրացուցիչ հարցումների համար գանձվում է վճար, որի չափը սահմանվում է վարկային բյուրոյի և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի միջև կնքված պայմանագրով: