FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  31

ՀՈՂԱՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ.
1. Հողաշինարարությունը հողային հարաբերությունների կարգավորմանը, հողային պաշարների կառավարմանը, անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարմանը, հողերի օգտագործման ու պահպանության կազմակերպմանը, հողերի մոնիթորինգին, հողաշինարարության տարածքային և ներտնտեսային ծրագրեր (փաստաթղթեր) կազմելուն ուղղված պետական միջոցառումների համալիր է.
2. Հողաշինարարությունն ապահովում է`
    1) հողերի արդյունավետ օգտագործման և պահպանման ծրագրավորումը և կազմակերպումը` անկախ սեփականության սուբյեկտներից ու տնտեսավարման ձևերից.
    2) գյուղատնտեսական հողերի պահպանման համապետական ու տարածքային ծրագրերի մշակումը.
    3) հողամասերը տեղանքում ամրացնելը, հողամասերի հատակագծերի, հողամասի տրամադրման վերաբերյալ փաստաթղթերի նախապատրաստումը.
    4) հանրապետական, մարզային, համայնքային, միջհամայնքային, ներտնտեսական հողաշինարարական և հողի օգտագործման ու պահպանության այլ նախագծերի մշակումը.
    5) խախտված հողերի վերականգնումը, հողաշերտերը ջրային ու հողմային հողատարումից, անապատացումից, ցեխաջրերից, փլուզումներից, ջրածածկումից, ճահճացումից, չորացումից, պնդացումից, աղակալումից, արտադրական և կենցաղային թափոնների, ռադիոակտիվ և քիմիական նյութերի ախտահարումից պաշտպանելու, գյուղատնտեսական հողերը բարելավելու, նոր հողեր յուրացնելու, հողը պահպանելու և դրա բերրիությունը բարձրացնելու համապետական ու տարածքային ծրագրերի, աշխատանքային նախագծերի մշակումը.
    6) հատուկ պահպանվող տարածքների տեղաբաշխման և դրանց սահմանագծման հիմնավորումը.
    7) մարզերի, համայնքների վարչական սահմանների, սեփականատերերի և հողօգտագործողների հողամասերի սահմանների նկարագրումը, ամրացումը և փոփոխությունը.
    8) հողաշինության գծով տեղագրական, գեոդեզիական, քարտեզագրական, հողային, ագրոքիմիական, երկրաբուսաբանական, պատմական և մշակութային ու այլ հետազոտական աշխատանքների իրականացումը.
    9) հողային ֆոնդի պետական հաշվառումը, գույքագրումը և չօգտագործվող, ինչպես նաև ոչ արդյունավետ օգտագործվող կամ իր նպատակային նշանակությանն անհամապատասխան օգտագործվող հողերի բացահայտումը.
    10) հողային պաշարների վիճակի և օգտագործման կադաստրային ու թեմատիկ քարտեզների և ատլասների կազմումը.
ՀՀ ՀՈՂԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  31

11) անշարժ գույքի պետական միասնական կադաստրի վարումը.
    12) հողերի մոնիթորինգը.
    13) նոր հողամասերի կազմավորման, հողամասերի միավորման ու բաժանման, գոյություն ունեցող հողամասերի կարգավորման միջոցառումների իրականացումը.
3. Հողաշինարարությունն իրականացվում է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումներով կամ հողամասերի սեփականատերերի, օգտագործողների նախաձեռնությամբ: Պետական և համայնքային նշանակության հողաշինարարությունն իրականացվում է համապատասխանաբար պետական և համայնքային բյուջեների միջոցների հաշվին.
4. Հողաշինարարությունն իրականացվում է գիտականորեն հիմնավորված, քննարկված և հաստատված հողաշինարարական փաստաթղթերի հիման վրա.
5. Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից սահմանված կարգով հաստատվելուց հետո հողաշինարարության նախագծերով սահմանված պահանջները ենթակա են պարտադիր կատարման հողամասերի սեփականատերերի, օգտագործողների կողմից: Ներտնտեսային հողաշինարարության առանձին տարածքների, հողամասերի միավորման, բաժանման, ինչպես նաև հողամասերի բարելավման, պահպանության, հողերի արդյունավետ օգտագործման նպատակով նախագծերն իրականացվում են սեփականատերերի, օգտագործողների նախաձեռնությամբ և նրանց միջոցների հաշվին.
6. Հողաշինարարական աշխատանքներն իրականացնում են լիազորված մարմինները, ինչպես նաև համապատասխան լիցենզիա ունեցող անձինք.
7. Հողաշինարարության կազմակերպման կարգը սահմանում է կառավարությունը: