FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  86

Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարումը, դադարեցումը և կասեցումը.
1. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունների դադարման դեպքերն են՝
    1) լիազորությունների ժամկետն ավարտվելը.
    2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը կորցնելը կամ այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելը.
    3) նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելը կամ քրեական հետապնդումը ոչ արդարացնող հիմքով դադարեցնելը.
    4) նրան անգործունակ, սահմանափակ գործունակ, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելը.
    5) նրա հրաժարականը.
    6) նրա մահը.
    7) դատավոր հանդիսանալու դեպքում՝ նրա լիազորությունների դադարեցումը կամ դադարումը.
2. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարում են սույն օրենսգրքի 20-րդ գլխով սահմանված կանոններով.
3. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվում են`
    1) անհամատեղելիության պահանջները խախտելու դեպքում.
    2) քաղաքական գործունեությամբ զբաղվելու դեպքում.
    3) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով ավելի քան չորս ամիս անընդմեջ կամ ավելի քան վեց ամիս օրացուցային տարվա ընթացքում իր պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում, բացառությամբ մայրության, երեխայի ծննդյան կամ երեխայի որդեգրման դեպքում արձակուրդում լինելու հետ կապված պատճառներով, կամ ընտրվելուց հետո պաշտոնավարմանը խոչընդոտող հիվանդություն կամ վիճակ ձեռք բերելու դեպքում.
    4) էական կարգապահական խախտում կատարելու դեպքում.
    5) տարվա ընթացքում Բարձրագույն դատական խորհրդի նիստերին անհարգելի պատճառով առնվազն երկու անգամ չմասնակցելու դեպքում.
    6) առնվազն մեկ անգամ քվեարկությունից հրաժարվելու կամ ձեռնպահ մնալու դեպքում, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված քվեարկությանը մասնակցությունը բացառող դեպքերի.
    7) առնվազն մեկ անգամ Բարձրագույն դատական խորհրդի նիստին իր մասնակցությունը բացառող հանգամանքների մասին չհայտնելու դեպքում:
ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  86

4. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցնելու հարցը լուծելու համար սույն օրենսգրքով սահմանված ժամկետում Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից Բարձրագույն դատական խորհրդի նիստ չհրավիրվելու դեպքում այն հրավիրվում է Բարձրագույն դատական խորհրդի առնվազն երեք անդամի կողմից.
5. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը կայացնում է որոշում.
6. Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները դադարեցվելու կամ դադարելու դեպքում խորհրդի նախագահն անհապաղ դիմում է համապատասխանաբար Ազգային ժողով կամ Ընդհանուր ժողով՝ Բարձրագույն դատական խորհրդի նոր անդամ ընտրելու համար.
7. Բարձրագույն դատական խորհրդի դատավոր անդամի լիազորությունները որպես դատավոր կասեցվելու դեպքում կասեցվում են նաև նրա՝ որպես Բարձրագույն դատական խորհրդի անդամի լիազորությունները.
8. Բարձրագույն դատական խորհրդի՝ Ազգային ժողովի կողմից ընտրված անդամի լիազորությունները կասեցվում են նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու կամ նրան ազատությունից զրկելու վերաբերյալ համաձայնություն տալու դեպքում: