FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  260

Առարկայական ընդդատությունը.
1. Մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարաններին (այսուհետ՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան) ընդդատյա են առաջին ատյանի կարգով իրականացվող բոլոր վարույթները, ինչպես նաև դատական երաշխիքների բոլոր վարույթները, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ, այդ թվում՝ դատական երաշխիքների վարույթների, որոնք ընդդատյա են հակակոռուպցիոն դատարանին.
2. Վերաքննիչ քրեական դատարանին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով առաջին ատյանի դատարանների դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, բացառությամբ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտերի դեմ բերված վերանայման բողոքներով վարույթների, որոնք ընդդատյա են վերաքննիչ hակակոռուպցիոն դատարանին.
3. Վճռաբեկ դատարանի քրեական պալատին ընդդատյա են բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ քրեական դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերի.
4. Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի՝ կոռուպցիոն հանցանքների քննության դատական կազմին ընդդատյա են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ բոլոր այն վարույթները, որոնցով վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի դատական ակտերի դեմ վերանայման բողոք է բերվել: