FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 3

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

article  2

Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները.
1. Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝
    1) Հայաստանի Հանրապետության ռազմարդյունաբերական համալիր (այսուհետ` ՌԱՀ)` գիտական, գիտաարտադրական, արտադրական և այլ բնույթի կազմակերպությունների ու պետական կառավարման մարմինների համակարգ, որի գործունեությունն ուղղված է պետության ռազմատեխնիկական քաղաքականության կենսագործմանը.
    2) ռազմատեխնիկական քաղաքականություն` պետության պաշտոնական տեսակետ և գործունեություն, որն ուղղված է խաղաղ և պատերազմական ժամանակ զինված ուժերը և այլ զորքերը ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով բավարարման ապահովմանը.
    3) ռազմարդյունաբերական քաղաքականություն` ՌԱՀ-ի իրավական ու ռազմատնտեսական միջոցառումների և գործողությունների համակարգ` ելնելով պետության անվտանգության ապահովման, ռազմատնտեսական մրցունակության և սոցիալ-տնտեսական զարգացման անհրաժեշտությունից.
3.1) ռազմարդյունաբերության ոլորտում պետական լիազոր մարմին՝ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որն իրականացնում է սույն օրենքով, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի հավելվածի 16-րդ կետով սահմանված ռազմարդյունաբերության, ռազմարդյունաբերական համալիրի, սպառազինության և ռազմական տեխնիկայի զարգացման ապահովման, ռազմարդյունաբերական միջազգային համագործակցության իրականացման և զարգացման ոլորտներում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը.
    4) ռազմարդյունաբերական քաղաքականության սուբյեկտներ` պետական կառավարման մարմիններ և ռազմարդյունաբերական գործունեություն իրականացնող կազմակերպություններ՝ անկախ կազմակերպական-իրավական ձևից.
    5) ռազմարդյունաբերական գործունեություն` ռազմական կարիքների համար պետական պատվերների հիման վրա սպառազինության, ռազմական տեխնիկայի, ռազմամթերքի, ռազմատեխնիկական միջոցների մշակման, արդիականացման, արտադրության, վերականգնման, նորոգման, ծառայությունների մատուցման և սպասարկման աշխատանքների տնտեսական գործունեության ձևերի համակցություն.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

article  2

6) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտներ` իրավաբանական և ֆիզիկական անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության տարածքում իրականացնում են ռազմարդյունաբերական գործունեություն.
    7) ռազմարդյունաբերական կլաստեր` միմյանց լրացնող և մրցունակություն ապահովող, ռազմական կարիքների համար պետական պատվերներ կատարող կազմակերպությունների փոխկապակցված խումբ.
    8) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների պետական աջակցություն` պետական մարմինների տնտեսական և իրավական բնույթի գործունեություն, որն ուղղված է ռազմական արդյունաբերության ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման արդյունավետության աճի խթանմանը.
    9) ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների աջակցության կազմակերպություններ` առևտրային և ոչ առևտրային կազմակերպություններ, որոնք ստեղծվում են ռազմարդյունաբերական գործունեության սուբյեկտներին աջակցություն իրականացնելու նպատակով, կամ ներգրավվում են այդ աշխատանքներում.
    10) ռազմական կարիքների համար պետական պատվեր` զինված ուժերը և այլ զորքերը ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների կողմից ներհանրապետական ռազմական ապրանքով և գույքով` սպառազինությամբ, ռազմական տեխնիկայով, ռազմատեխնիկական միջոցներով, ունեցվածքով և թիկունքային գույքով ապահովման գործառույթ.
    11) ռազմական ապրանք և գույք` ռազմական կարիքների համար պետական պատվերով մատակարարվող արտադրանք, մատուցվող ծառայություն և աշխատանք.
    12) ռազմական կարիքների համար պետական պատվերի պատվիրատու (այսուհետ` պետական պատվիրատու)` Հայաստանի Հանրապետության օրենքով (օրենքներով) սահմանված լիազոր պետական կառավարման մարմին (մարմիններ).
    13) ռազմական ապրանքի և գույքի մատակարարման գլխավոր կատարող (այսուհետ` գլխավոր կատարող)` պետական պատվիրատուի հետ մատակարարման պայմանագիր կնքող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
    14) ռազմական ապրանքի և գույքի մատակարարման մասնակից (այսուհետ` կատարող)` գլխավոր կատարողի (կատարողի) հետ ռազմական ապրանքի և գույքի մատակարարման պայմանագիր կնքող իրավաբանական կամ ֆիզիկական անձ.
    15) մատակարարվող ռազմական ապրանքի և գույքի բնութագիր` մատակարարվող ռազմական ապրանքի և գույքի մարտավարատեխնիկական բնութագրեր, պահանջներ և հատկանիշներ.
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՌԱԶՄԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ՄԱՍԻՆ

article  2

16) ռազմական կարիքների համար պետական պատվերի հիմնական ցուցանիշ` ընթացիկ ֆինանսական տարվա և պլանային ժամանակահատվածի համար պետական բյուջեով հաստատված ռազմական կարիքների համար պետական պատվերի ֆինանսական ապահովման չափը.
    17) ռազմական կարիքների համար պետական պատվերի պայմանագիր (այսուհետ` պետական պայմանագիր)` ռազմական ապրանքի և գույքի մատակարարման համար պետության անունից պետական պատվիրատուի կնքած պայմանագիր.
    18) ՌԱՀ-ի նյութական միջոցների պետական պահուստ` պետության կազմակերպած պահուստ (զինված ուժերում, ՌԱՀ-ի կազմակերպություններում), որտեղ՝ ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ հաստատված հատուկ ցանկի, կուտակվում և թարմացվում են ՌԱՀ-ում օգտագործվող նյութական արժեքները (հումք, նյութեր, էլեկտրոնային և օպտոէլեկտրոնային տարրեր, համալրող պատրաստվածքներ և այլն).
    19) հավակնոտ ծրագիր` պետության անվտանգության ապահովման կամ տնտեսական զարգացման նպատակով գիտական, տնտեսական, ֆինանսական, ինչպես նաև այլ հնարավորությունների համախմբմամբ նորագույնի ստեղծման ծրագիր.
    20) ՌԱՀ-ի ամփոփ ցուցակ (ռեեստր)` ՌԱՀ-ի գործունեության սուբյեկտների վերաբերյալ ամբողջական տեղեկատվություն պարունակող ցուցակ.
    21) ռազմական կարիքների համար պետական պատվեր կատարող բազային կազմակերպություն` կազմակերպություն, որն իր կառավարման ներքո ունի համապատասխան ուղղության կամ ոլորտի գործունեության ապահովման համար անհրաժեշտ արտադրական և տեխնիկական բացառիկ կարողություններ, ինչպես նաև գիտական, ինժեներական և միջին մասնագիտական որակյալ կադրեր: