FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  681

Ենթալիզինգը և վարձակալությունը.
1. Այն դեպքում, երբ լիզինգի պայմանագրով լիզինգառու են բանկը կամ սույն օրենսգրքի 677-րդ հոդվածի 6-րդ մասում նշված մասնագիտացված կազմակերպությունները, լիզինգառուն (ենթալիզինգատուն) իրավունք ունի, լիզինգի պայմանագրի պայմաններին համապատասխան, վճարի դիմաց լիզինգի առարկան փոխանցելու այլ անձի՝ ենթալիզինգառուի տիրապետմանը և օգտագործմանը.
2. Լիզինգի առարկան ենթալիզինգով փոխանցման համար լիզինգատուի գրավոր համաձայնությունը պարտադիր է.
3. Ենթալիզինգի դեպքում լիզինգառուն չի ազատվում լիզինգի պայմանագրով նախատեսված պատասխանատվությունից.
4. Ենթալիզինգի պայմանագիրը չի կարող կնքվել լիզինգի պայմանագրի ժամկետը գերազանցող ժամկետով.
5. Ենթալիզինգի պայմանագրի նկատմամբ կիրառվում են լիզինգի պայմանագրի կանոնները, եթե այլ բան նախատեսված չէ օրենքով կամ այլ իրավական ակտերով.
6. Լիզինգառուն, որը բանկ չէ կամ սույն հոդվածի 1-ին մասում նշված մասնագիտացված կազմակերպություն, իրավունք ունի լիզինգի առարկան տրամադրելու վարձակալության միայն լիզինգատուի գրավոր համաձայնությամբ լիզինգի պայմանագրի պայմանների պահպանման պարագայում: