Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 18 ԱԿՈՒՄԲԻ ՆԱԽԱԳԱՀԸ. Ակումբի նախագահը` ա) հրավիրում է խորհրդի նիստերը. բ) ղեկավարում է խորհրդի աշխատանքները. գ) նախապատրաստում է ընդհանուր ժողովում և խորհրդի նիստերում քննարկվող հարցերը` կազմելով համապատասխան որոշումների նախագծերը հիմնավորող տեղեկանքներ և այլ անհրաժեշտ նյութեր. դ) խորհրդի կողմից տրված լիազորությունների հիման վրա կնքում է անդամներին տրամադրվող փոխառության, լրացուցիչ ներդրումների, փոխադարձ ապահովագրության տարեկան պայմանագրերը, ինչպես նաև Ակումբների հիմնադրամից, Ակումբների միությունից և վերջինիս եզրակացությամբ այլ անձանցից փոխառու միջոցներ ներգրավելու վերաբերյալ պայմանագրերը. ե) խորհրդի որոշմամբ իրականացնում է ակումբի հաստիքային աշխատողներին, ներառյալ` կառավարչին աշխատանքի ընդունելը և ազատելը. զ) վերահսկում է ակումբի կառավարչի, գործադիր աշխատակազմի գործունեությունը. է) ակումբի շահերը ներկայացնում է պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում, դատարանում և այլ կազմակերպությունների հետ ունեցած հարաբերություններում. ը) կարող է կնքել ցանկացած քաղաքացիաիրավական գործարք, որն անհրաժեշտ կամ նպատակահարմար է ակումբին` սույն օրենքով սահմանված հիմնական գործունեությունն իրականացնելու համար. թ) իրականացնում է ընդհանուր ժողովի և խորհրդի կողմից իրեն վերապահված այլ լիազորություններ: Նախագահը խորհրդի որոշմամբ և իր համաձայնությամբ կարող է միաժամանակ լինել նաև կառավարիչ: Նախագահը պատասխանատվություն է կրում ակումբի առջև իր ոչ իրավաչափ գործողություններով ակումբին պատճառված վնասի համար` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: |