Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 23 Տվյալներ, որոնց վրա տարածվում է վիճակագրական գաղտնիության սկզբունքը. 1. Անվանական տվյալները, որոնց վրա տարածվում է սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված գաղտնիության սկզբունքը, այն տվյալներն են, որոնք թույլ են տալիս կամ կարող են թույլ տալ ուղղակի կամ անուղղակի նույնականացնել վիճակագրական միավորները՝ դրանով բացահայտելով անվանական տեղեկություններ: Վիճակագրական գաղտնիության սկզբունքը տարածվում է նաև հետևյալ ագրեգացված տվյալների վրա. 1) 1-3 միավորներից բաղկացած ագրեգացված ցուցանիշներ, որտեղ միավորը ֆիզիկական կամ իրավաբանական անձ է, եթե այդ միավորներից մեկը կարելի է անուղղակիորեն նույնացնել՝ այդպիսով բացահայտելով այդ միավորի մասին տեղեկությունները: Ավելի քան երեք միավորից բաղկացած ագրեգացված ցուցանիշները Պետական խորհրդի որոշմամբ կարող են հայտարարվել գաղտնի, եթե դա պահանջվում է վիճակագրական գաղտնիքի ապահովման համար. 2) այն տեղեկությունները, որոնք պետական, ծառայողական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք են. 3) տեղեկությունների չհրապարակման կամ այլ ձևով չտարածման դրույթը չի գործում այն դեպքում, երբ դրանք, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան, հանդիսանում են բնական կամ այլ մենաշնորհային գործունեություն արտացոլող տեղեկություններ, որոնց չհրապարակումը (չտարածումը) էապես կազդի վիճակագրական տեղեկատվության ամբողջականության սկզբունքների պահպանման վրա. 4) տվյալները, որոնք հասանելի են հանրությանն այլ աղբյուրներից, վիճակագրական գաղտնիք չեն համարվում. 2. Պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկին վերաբերող վիճակագրությունը պաշտպանված չէ վիճակագրական գաղտնիության սկզբունքով, եթե այն չի ճանաչվում պետական, ծառայողական և օրենքով պաշտպանվող այլ գաղտնիք հանդիսացող տեղեկություն. 3. Վիճակագրական նպատակներով հավաքված անվանական տվյալները չպետք է օգտագործվեն որևէ մարմնի կամ միջազգային կազմակերպության կողմից՝ ֆիզիկական կամ իրավաբանական անձանց առնչվող հետաքննության, նախաքննության, վերահսկողության, դատաքննության, վարչական որոշումների կայացման կամ նմանատիպ այլ գործընթացներում: |