FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  10

Առաջնության իրավունքը.
1. Յուրաքանչյուր ոք, ով ՈՒՊՈՎ անդամներից մեկում ներկայացրել է բույսի նոր սորտի պահպանության հայտ, 12 ամիս ժամկետով օգտվում է առաջնության իրավունքից՝ մեկ այլ ՈՒՊՈՎ անդամի լիազոր մարմին նույն սորտի նկատմամբ բուծողի իրավունքի տրամադրման հայտի ներկայացման նպատակով։ Նշված ժամկետը հաշվարկվում է առաջին հայտը ներկայացնելու օրվանից: Հայտը ներկայացնելու օրը չի հաշվարկվում սույն հոդվածի 1-ին մասում նշված ժամկետում.
2. Առաջնության իրավունքից օգտվելու համար բուծողը լիազոր մարմին ներկայացրած հայտում պետք է ներառի տեղեկատվություն առաջին հայտի առաջնության մասին: Հայտատուն պարտավոր է հայտի լրացման օրվանից ոչ ուշ, քան երեք ամսվա ընթացքում ներկայացնել առաջին հայտի փաստաթղթերի կրկնօրինակները` վավերացված առաջին հայտը ներկայացրած լիազոր մարմնի կողմից, ինչպես նաև օրինակներ կամ այլ ապացույցներ երկու հայտերի առարկա հանդիսացող սորտի նույնը լինելու մասին.
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետում նոր հայտ ներկայացնելը կամ սորտի հրապարակումն ու տարածումը չեն կարող այն մերժելու հիմք հանդիսանալ, ինչպես նաև չեն կարող հիմք հանդիսանալ երրորդ անձի իրավունքների առաջացման համար.
4. Առաջնության ժամկետի ավարտից կամ առաջին հայտը մերժվելուց կամ հետ կանչվելուց հետո բուծողին տրվում է երկու տարի ժամկետ՝ սույն օրենքի 11-րդ հոդվածի համաձայն փորձարկումների իրականացման համար պահանջվող տեղեկատվությունը, փաստաթուղթը կամ նյութերը լիազոր մարմնին տրամադրելու համար: