FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՇՎԱՊԱՀԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ

article  12

Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը.
1. Հաշվապահական հաշվառման գրանցումները կատարվում են սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի հիման վրա, որոնք արձանագրում են գործառնությունների կատարումը, այլ դեպքերի և իրադարձությունների տեղի ունենալը: Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան գործառնությունները, այլ դեպքերը և իրադարձությունները նույնականացնող անհրաժեշտ վավերապայմաններ.
2. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը պետք է ունենան հետևյալ պարտադիր վավերապայմանները.
    1) փաստաթղթի անվանումը.
    2) հերթական համարը.
    3) կազմելու տարին, ամիսը և ամսաթիվը.
    4) գործառնության մասնակիցների (մասնակցի) անվանումը (անունը, ազգանունը).
    5) տնտեսական գործառնության բովանդակությունը.
    6) տնտեսական գործառնության չափման միավորները` դրամական և բնաիրային արտահայտությամբ.
    7) պատասխանատու անձանց պաշտոնները և նրանց ստորագրությունները: Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում կարող են ներառվել լրացուցիչ վավերապայմաններ` կախված գործառնության բնույթից և տվյալների մշակման համակարգից: Լրացուցիչ վավերապայմանները կարող են սահմանել Հանրային վերահսկողության խորհուրդը և (կամ) կազմակերպությունը.
3. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը կազմվում են գործառնության կատարման պահին, իսկ եթե դա հնարավոր չէ, ապա գործառնության ավարտից անմիջապես հետո.
4. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերը ժամանակին և ամբողջական ձևակերպելու, սահմանված կարգով և ժամկետներում հաշվապահական հաշվառման մեջ արտացոլելու համար դրանց փոխանցման պատասխանատվությունը կրում են այդ փաստաթղթերը կազմող և ստորագրող անձինք.
5. Սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերում առկա տեղեկատվությունը հավաքվում և համակարգվում է հաշվապահական հաշվառման գրանցամատյաններում՝ ժամանակագրական կարգով.
6. Հանրային վերահսկողության խորհուրդը կարող է սահմանել սկզբնական հաշվապահական հաշվառման փաստաթղթերի և գրանցամատյանների օրինակելի ձևեր: