FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ

article  44

Մասնագիտացված ֆոնդի ակտիվների ներդրման նկատմամբ պահանջները.
1. Օրենքով կամ Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտերով մասնագիտացված ֆոնդերի (այդ թվում՝ ոչ հրապարակային ֆոնդերի) որոշակի տեսակների համար կարող են սահմանվել`
    1) ֆոնդի ակտիվների նվազագույն չափը, որը պետք է լինի իրացվելի ակտիվների տեսքով.
    2) սահմանափակումներ` ըստ ակտիվների տեսակների և (կամ) դասերի.
    3) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել կարգավորվող շուկայում առևտրին չթույլատրված արժեթղթերում.
    4) մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած նույն դասի արժեթղթերի առավելագույն չափը, որ կարող է ձեռք բերել ֆոնդը.
    5) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող կամ փոխկապակցված անձանց թողարկած արժեթղթերում, ինչպես նաև ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որի վերաբերյալ ֆոնդը կարող է կնքել ածանցյալ ֆինանսական գործիքներ մեկ անձի կամ միևնույն խմբին պատկանող անձի կամ փոխկապակցված անձանց հետ.
    6) ֆոնդի ակտիվների առավելագույն չափը, որ կարող է ներդրվել մեկ առանձին գույքում.
    7) այլ ֆոնդերի փայերում կամ բաժնետոմսերում ներդրումների պայմանները և առավելագույն սահմանաչափերը.
    8) փոխառությունների ներգրավման պայմանները և ֆոնդի ակտիվների ընդհանուր արժեքի նկատմամբ ներգրավված փոխառությունների առավելագույն սահմանաչափը.
    9) ֆոնդի գործունեության այլ տնտեսական նորմատիվներ, այդ թվում` ժամանակավոր գործողության.
    10) ակտիվների խմբում մեկ նախաձեռնողի մասնակցության առավելագույն չափը: 3. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված սահմանափակումները Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով նախատեսված դեպքերում կարող են չտարածվել նոր ստեղծված մասնագիտացված ֆոնդերի վրա` ստեղծման պահից մեկ տարվա ընթացքում: Մասնագիտացված ֆոնդի` սույն օրենքով և դրա հիման վրա Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով սահմանված տնտեսական նորմատիվները խախտվելու դեպքում կառավարիչը պարտավոր է այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում (եթե սույն օրենքով կոնկրետ տնտեսական նորմատիվի խախտման մասին տեղեկացման ավելի կարճ ժամկետ սահմանված չէ) տեղեկացնել Կենտրոնական բանկին և միջոցներ ձեռնարկել հնարավոր կարճ ժամկետում խախտումը վերացնելու ուղղությամբ: