Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 9 Միջազգային պայմանագրի լեզուն. 1. Օտարերկրյա պետությունների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագիրը կնքվում է հայերենով և համաձայնեցված օտար լեզուներով. 2. Միջազգային կազմակերպությունների հետ Հայաստանի Հանրապետության երկկողմ միջազգային պայմանագրերը կնքվում են հայերենով և(կամ) համաձայնեցված օտար լեզուներով. 3. Բազմակողմ միջազգային պայմանագրերը կնքվում են պայմանավորվող մյուս կողմերի հետ համաձայնեցված լեզուներով. 4. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստում կարող են գործածվել արաբական և հռոմեական թվանշաններ, լատինատառ համարակալումներ, լատիներեն արտահայտություններ, հապավումներ և միջազգային իրավունքի հասկացություններ. 5. Միջազգային պայմանագրի կամ դրա նախագծի օտար լեզվից հայերեն և հայերենից օտար լեզու թարգմանությունն ապահովում է իրավասու մարմինը՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի սահմանած կարգով. 6. Միջազգային պայմանագրի հայերեն տեքստի պաշտոնական հաստատումն իրականացնում է արտաքին գործերի նախարարությունը՝ իրավասու մարմնի տրամադրած թարգմանության հիման վրա՝ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի սահմանած կարգով։ |