Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 19 Ազդագրի լեզուն. 1. Ազդագիրը, դրա լրացումները, որոնք գրանցվում են Կենտրոնական բանկի կողմից, ինչպես նաև հրապարակային առաջարկին և թողարկողին վերաբերող այլ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում հրապարակվում են հայերեն: Սույն մասով սահմանված պահանջը չի սահմանափակում նշված փաստաթղթերի և տեղեկատվության կազմումը և հրապարակումը հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով. 2. Ազդագիրը, դրա լրացումները, որոնք գրանցում է օտարերկրյա պետության իրավասու մարմինը, ինչպես նաև հրապարակային առաջարկին և թողարկողին վերաբերող այլ տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետությունում կարող են հրապարակվել օտար լեզվով միայն Կենտրոնական բանկի թույլտվությամբ: Կենտրոնական բանկը տալիս է նշված փաստաթղթերը և տեղեկատվությունն օտար լեզվով հրապարակելու թույլտվություն միայն այն դեպքում, եթե գտնում է, որ դրա արդյունքում ներդրողների շահերը չեն վտանգվում. 3. Եթե ազդագիրը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում հրապարակվում է օտար լեզվով, ապա Կենտրոնական բանկն իրավունք ունի պահանջելու ամփոփաթերթի հրապարակումը հայերեն լեզվով. 4. Եթե սույն հոդվածի 1-ին մասում նշված փաստաթղթերն ու տեղեկատվությունը հրապարակվում են հայերենի հետ մեկտեղ այլ լեզուներով, և տարբեր լեզուներով հրապարակված փաստաթղթերի միջև առկա է իմաստային անհամապատասխանություն, կամ դրանք կարող են մեկնաբանվել տարբեր իմաստներով, ապա գերակայում է հայերեն լեզվով հրապարակված փաստաթուղթը: |