Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 33 Ծառայության ծառայողների խրախուսումը. 1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) սահմանված կարգով տրված հանձնարարականներն ու առաջադրանքները գերազանց կատարելու համար Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները. 1) շնորհակալության հայտարարում. 2) միանվագ դրամական պարգևատրում. 3) հուշանվերով պարգևատրում. 4) լրացուցիչ վճարովի տասնօրյա արձակուրդի տրամադրում. 5) մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում. 6) զբաղեցրած պաշտոնին հասանելիք առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչման շնորհում. 2. Սույն հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով նախատեսված խրախուսանքի տեսակը Ծառայության ծառայողների նկատմամբ ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ. 3. Ծառայության ծառայողների նկատմամբ խրախուսանք կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը. 4. Երկարամյա ծառայության և (կամ) ծառայողական պարտականությունները և (կամ) հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու համար Ծառայության ծառայողը պարգևատրվում է մեդալով կամ կրծքանշանով. 5. Ծառայությունը թողարկում է գերատեսչական մեդալներ և կրծքանշաններ, որոնց տեսակները, ձևերը և շնորհման կարգը սահմանում է Ծառայության պետը: |