FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  60

ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ կամ ՕՏԱՐՄԱՆ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽՈՇՈՐ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԸ.
1. Խոշոր են համարվում`
    ա) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնք, բացառությամբ Ընկերության բնականոն տնտեսական գործունեության շրջանակներում կատարվող գործարքների, ուղղակի կամ անուղղակի կապված են Ընկերության կողմից գույքի ձեռքբերման, օտարման կամ գույքի օտարման հնարավորության հետ, և որոնց արժեքը գործարքը կնքելու մասին որոշում ընդունելու պահի դրությամբ կազմում է Ընկերության ակտիվների հաշվեկշռային արժեքի 50 և ավելի տոկոսը.
    բ) մեկ կամ մի քանի փոխկապված գործարքները, որոնց առարկա է հանդիսանում Ընկերության հասարակ (սովորական) կամ հասարակ (սովորական) բաժնետոմսերի փոխարկվող արտոնյալ բաժնետոմսերի (բացառությամբ ներդրումային ֆոնդերի բաժնետոմսերի) տեղաբաշխումը, որը կազմում է Ընկերության կողմից արդեն տեղաբաշխված հասարակ (սովորական) բաժնետոմսերի 50 և ավելի տոկոսը.
2. Խոշոր գործարքի առարկա հանդիսացող գույքի արժեքը որոշվում է սույն օրենքի 59-րդ հոդվածով սահմանված կարգով: