Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ article 7 Հակակոռուպցիոն կոմիտեի գործունեության հրապարակայնությունը և հաշվետվողականությունը. 1. Հակակոռուպցիոն կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և օրենքով պահպանվող այլ գաղտնիքների պաշտպանությունը. 2. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի` մինչև հունվարի 31-ը, Կառավարություն և Ազգային ժողով է ներկայացնում նախորդ տարվա գործունեության մասին գրավոր հաղորդում. 2.1. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի՝ մինչև ապրիլի 1-ը, Ազգային ժողով է ներկայացնում հաղորդում հակակոռուպցիոն կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին: Հաղորդումը ներառում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված լիազորություններից յուրաքանչյուրի առնչությամբ նախորդ տարվա ընթացքում հակակոռուպցիոն կոմիտեի իրականացրած գործունեության վերաբերյալ տեղեկություններ, վիճակագրական տվյալներ, համեմատական վերլուծություններ և եզրահանգումներ: Ազգային ժողովի նիստում հաղորդումը քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 126-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով՝ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի ներկայացմամբ. 3. Հակակոռուպցիոն կոմիտեն յուրաքանչյուր կիսամյակի ավարտից հետո՝ մեկամսյա ժամկետում, իր պաշտոնական կայքէջում հրապարակում է գործունեության մասին ամփոփ տեղեկատվություն: Տեղեկատվության կառուցվածքը, դրանում ներառվող հարցերի շրջանակը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: Հակակոռուպցիոն կոմիտեի տարեկան հաշվետվությունը պաշտոնական կայքէջում հրապարակվում է յուրաքանչյուր տարի՝ մինչև հունվարի 31-ը: |