FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  60

Բաց քվեարկությունը.
1. Բաց քվեարկությունն անցկացվում է էլեկտրոնային համակարգով՝ Աշխատակարգով սահմանված կարգով: Մինչև քվեարկության ավարտը նիստը նախագահողին դիմելն արգելվում է.
2. Բաց քվեարկությունն անվանական է: Էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում Սահմանադրությամբ և Կանոնակարգով նախատեսված անվանական քվեարկություններն անցկացվում են Կանոնակարգի 61-րդ հոդվածով սահմանված կարգով.
3. Նիստը նախագահողը հայտնում է քվեարկության անցկացման մոտավոր ժամանակը, քվեարկությունից առաջ հայտարարում է քվեարկության դրվող բոլոր հարցերը կամ առաջարկները, ճշտում դրանց ձևակերպումները, իսկ Սահմանադրությամբ նախատեսված դեպքերում հիշեցնում նաև, թե ձայների ինչ քանակով է ընդունվում որոշումը.
4. Ազգային ժողովի նիստին ներկա պատգամավորը քվեարկում է անձամբ քվեարկության դրված հարցին՝ կողմ, դեմ կամ ձեռնպահ, իսկ ընտրվող պաշտոնում թեկնածուին՝ կողմ կամ դեմ, կամ կարող է հրաժարվել քվեարկությանը մասնակցելուց: Ազգային ժողովի նիստից բացակայող պատգամավորը կարող է քվեարկել սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով.
5. Ազգային ժողովի կողմից գործուղման մեկնող պատգամավորը կարող է հարցի քվեարկության վերաբերյալ իր որոշման մասին գրավոր տեղեկացնել Ազգային ժողովի նախագահին: Պատգամավորի ստորագրած գրությունը փակ ծրարով Աշխատակազմ պետք է հանձնվի նախապես՝ մինչև գործուղման մեկնելը: Ծրարի վրա և գրությունում նշվում է հարցի անվանումը, իսկ գրությունում՝ հարցին կողմ, դեմ կամ ձեռնպահ, ինչպես նաև ընտրվող պաշտոնում թեկնածուին կողմ կամ դեմ քվեարկելու մասին պատգամավորի որոշումը: Աշխատակազմի ծառայողը ծրարը բացում և գրությունն Ազգային ժողովի նախագահին, իսկ էլեկտրոնային համակարգը չգործելու դեպքում հաշվիչ հանձնախմբի նախագահին է ներկայացնում հարցի քվեարկությունից առաջ: Քվեարկությունից հետո գրությունը կցվում է նիստի արձանագրությանը.
6. Քվեարկության արդյունքները լուսատախտակի վրա վերականգնվում են, եթե այդ մասին նիստի վարման կարգի վերաբերյալ ելույթում առաջարկում է որևէ պատգամավոր: Եթե պատգամավորը հայտնաբերում է խախտումներ, որոնք կարող էին ազդել քվեարկության արդյունքների վրա, ապա նիստը նախագահողի առաջարկով՝ առանց քննարկման, հարցի քվեարկությունը կրկնվում է:
ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

article  60

7. Քվեարկության ավարտից հետո նիստը նախագահողը էլեկտրոնային համակարգով իրականացված քվեարկության արդյունքների, Կանոնակարգի 59-րդ հոդվածի 2.1-ին մասով սահմանված կարգով հայտարարված որոշումների, ինչպես նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված կարգով ներկայացված գրությունների հիման վրա հայտարարում է որոշման ընդունման կամ չընդունման մասին, որից հետո պատգամավորի քվեարկությունը՝ կողմ, դեմ, ձեռնպահ կամ չքվեարկելը, չի կարող վիճարկվել կամ փոփոխվել: