Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԵՐԵՎԱՆԻ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ», «ՀԱՐԱՎԱՅԻՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ԵՎ «ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ article 19 ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼԸ. 1. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 75-րդ օրը, հանրապետությունում հրապարակվող առավելագույն տպաքանակ ունեցող հինգ օրաթերթերի, հանրային հեռուստատեսության և ռադիոյի միջոցով ադմինիստրատորը հրավիրում է բոլոր այն անձանց, ովքեր ունեն սույն օրենքի 18-րդ հոդվածի 1-ին կետում թվարկված չբավարարված պահանջներ, դրանք հաշվառման ներկայացնելու համար. 2. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո` 76-րդ օրվանից սկսված մինչև մասնավորեցման պահից 120-րդ օրը, պարտատերերը պետք է ադմինիստրատորին սույն օրենքով սահմանված կարգով ներկայացնեն դիմում` ԷԲ ընկերությունների հանդեպ իրենց պահանջները հաշվառելու վերաբերյալ: Նշված ժամկետի ավարտից հետո պահանջների հաշվառման վերաբերյալ դիմումներ չեն ընդունվում` անկախ ներկայացման ժամկետի խախտման պատճառներից. 3. Պահանջները հաշվառման ներկայացնելու դիմումին կցվում են` ա) պահանջը` արտահայտված դրամով. բ) պահանջը հիմնավորող փաստաթղթերը. գ) տեղեկություններ պահանջների մասնակի կատարման մասին (այդ թվում` լրիվ կամ մասնակի կատարված վճարումները հաստատող փաստաթղթերի պատճենները, այլ փաստաթղթեր). դ) այլ փաստաթղթեր (ըստ դիմողի հայեցողության): |