FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  90

Լրացուցիչ և կրկնակի փորձաքննությունը.
1. Փորձագիտական եզրակացության պարզ կամ ամբողջական չլինելու դեպքում առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ կարող է նշանակել լրացուցիչ փորձաքննություն` դրա կատարումը հանձնարարելով միևնույն կամ մեկ այլ փորձագետի (մասնագիտացված փորձագիտական հաստատության).
2. Եթե առաջին ատյանի դատարանի կամ գործին մասնակցող անձի մոտ կասկածներ են առաջանում փորձագիտական եզրակացության հիմնավորվածության վերաբերյալ, կամ առկա են հակասություններ մի քանի փորձագետների եզրակացությունների կամ փորձագետի եզրակացության և մասնագետի բացատրության միջև, կամ խախտված են փորձաքննության կատարման դատավարական կանոնները, ապա առաջին ատյանի դատարանն իր նախաձեռնությամբ կամ գործին մասնակցող անձի միջնորդությամբ միևնույն հարցերի վերաբերյալ կարող է նշանակել կրկնակի փորձաքննություն, որի կատարումը հանձնարարվում է մեկ այլ փորձագետի (փորձագետների, մասնագիտացված փորձագիտական հաստատության).
3. Լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննությունը նշանակվում է առաջին ատյանի դատարանի որոշմամբ, որում շարադրվում են լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու հիմքերը։