FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  17

Բոնուսի հասկացությունը, դրա հաշվարկումը և օգտագործումը.
1. Բոնուսը ապահովագրված անձի առողջ ապրելակերպի խրախուսման նպատակով հաշվվող միավորներ են, որոնք կուտակվում են ապահովագրված անձի առողջության համընդհանուր ապահովագրության վկայագրի բոնուսային հաշվում ապահովագրավճարի պահուստային ֆոնդին հատկացվող գումարի չափով, եթե օրացուցային տարվա ընթացքում ապահովագրված անձի անունով, բացի կանխարգելիչ ծառայությունից, այլ ապահովագրական հատուցում չի գրանցվել։ 2․ Բոնուսային միավորների նկատմամբ լրացուցիչ գործակիցներ կիրառվում են նաև, երբ ապահովագրված անձը Լիազոր մարմնի սահմանած պահանջներին և կարգին համապատասխան՝
    1) hանդես է եկել որպես արյան դոնոր, կամ 2) առողջության առաջնային պահպանման բժշկի կողմից գրանցվել են անձի առողջ ապրելակերպին միտված պարբերաբար բարելավվող ցուցանիշներ՝ մարմնի զանգվածի կամ ծխելու կամ ալկոհոլային խմիչքների օգտագործումից հրաժարվելու հետ կապված.
3. Բոնուսային հաշվին կուտակված միավորները կարող են օգտագործվել ապահովագրված անձի կողմից ապահովագրավճարի վճարման, կամավոր առողջության ապահովագրության շրջանակներում բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների փաթեթներ ձեռք բերելու, մարզասրահների կամ լողավազանների բաժանորդագրային վճարներ, առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում նախատեսված համավճարներ կատարելու, ինչպես նաև առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում չհատուցվող բժշկական օգնության և սպասարկման դիմաց վճարում կատարելու նպատակով.
4. Բոնուսային միավորների հաշվարկման, գործակիցների կիրառման, դրանց միջոցով վճարումներ կատարելու կարգը հաստատում է Կառավարությունը։