Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 60.7 Ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների կառուցումն ու կառավարումը. 1. Ընդերքօգտագործման թափոնների նոր օբյեկտ կառուցելիս կամ գոյություն ունեցող օբյեկտը փոփոխության ենթարկելիս ընդերքօգտագործողը պարտավոր է՝ 1) հաշվի առնել ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի տարածքի երկրաբանական, հիդրոլոգիական, հիդրոերկրաբանական, սեյսմիկ ու գեոտեխնիկական գործոնները և նախագծել այնպես, որ նվազագույնի հասցվի հողի, մթնոլորտային օդի, ստորգետնյա կամ մակերևութային ջրերի աղտոտումը, ապահովվի աղտոտված ջրի և թափոններից ծորացած կեղտաջրերի արդյունավետ հավաքումը, նվազեցվի ջրի կամ քամու հետևանքով առաջացող քայքայման ծավալը, որքան դա հնարավոր է տեխնիկապես և նպատակահարմար` տնտեսապես. 2) ընդերքօգտագործման թափոնների օբյեկտը կառուցել, կառավարել և պահպանել այնպես, որ ապահովվի դրա ֆիզիկական կայունությունը, և կանխարգելվի հողի, բուսական, կենդանական աշխարհի, օդի, մակերևութային կամ ստորգետնյա ջրերի աղտոտումը, ինչպես նաև նվազագույնի հասցվի լանդշաֆտին հասցվող վնասը. 3) ունենալ համապատասխան պլաններ և ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտների գործունեության դիտանցման և ներքին հսկողության, իսկ անկայունության վերաբերյալ արդյունքների կամ ջրի կամ հողի աղտոտման, բուսական, կենդանական աշխարհին հասցվող վնասի դեպքում՝ անհապաղ միջոցառումների իրականացման վերաբերյալ. 4) ունենալ օբյեկտի դասակարգման առանձնահատկություններով պայմանավորված՝ դրանից բխող տեխնիկական չափանիշներին համապատասխան կառավարման պլան. 5) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ հողատարածքի և բուսական, կենդանական աշխարհի վերականգնման և ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակման ուղղությամբ. 6) ձեռնարկել համապատասխան միջոցառումներ՝ ընդերքօգտագործման թափոնների օբյեկտի փակումից հետո անհրաժեշտ միջոցառումների իրականացման համար: |