Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 2
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 74 Պատիժ նշանակելը հանցագործությունների համակցության դեպքում. 1. Հանցագործությունների համակցությամբ յուրաքանչյուր հանցագործության համար առանձին պատիժ (հիմնական և լրացուցիչ) նշանակելով` դատարանը վերջնական պատիժը որոշում է նշանակված պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Մասնակի գումարման դեպքում վերջնական պատիժը պետք է ավելի լինի, քան համակցության մեջ մտնող հանցագործությունների համար նշանակված առավել խիստ պատիժը: Հանցագործությունների համակցությամբ վերջնական պատիժը որոշելիս մասնակի գումարվող պատիժը չի կարող պակաս լինել տվյալ պատժատեսակի համար սույն օրենսգրքով նախատեսված նվազագույն չափից կամ ժամկետից, սակայն վերջնական պատիժը չի կարող գերազանցել սույն հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերով նախատեսված առավելագույն չափը կամ ժամկետը. 2. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է միայն ոչ մեծ ծանրության հանցանքներ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 5 տարին. 3. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է միայն միջին ծանրության կամ միջին և ոչ մեծ ծանրության հանցանքներ կամ անզգուշությամբ կատարված ծանր հանցանքներ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 10 տարին. 4. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կատարված ծանր հանցանք, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 15 տարին. 5. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր հանցանք, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 20 տարին: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 74 6. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է առանձնապես ծանր այնպիսի հանցանք, որը կապված է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ, ապա ազատազրկման ձևով վերջնական պատիժը նշանակվում է պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու միջոցով: Գումարելիս ազատազրկման ձևով վերջնական պատիժը չի կարող գերազանցել 25 տարին. 7. Եթե հանցագործությունների համակցությունն ընդգրկում է դիտավորությամբ կյանքից զրկելու հետ կապված երկու կամ ավելի առանձնապես ծանր հանցանքներ, ապա դատարանը, հաշվի առնելով հանցագործությունների շարժառիթը, նպատակը, եղանակը և հանցավոր մտադրության իրականացման աստիճանը, կարող է վերջնական պատիժ նշանակել ցմահ ազատազրկումը, եթե նույնիսկ կատարված հանցանքներից ոչ մեկի համար սույն օրենսգրքի Հատուկ մասի հոդվածի սանկցիայով դա նախատեսված չէ. 8. Եթե հանցագործությունների համակցության մեջ մտնող հանցանքներից մեկի համար դատարանը նշանակում է ցմահ ազատազրկում, ապա վերջնական հիմնական պատիժ է նշանակվում ցմահ ազատազրկումը. 9. Հանցագործությունների համակցության դեպքում մյուս պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում նշանակվող վերջնական պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը. 10. Հանցագործությունների համակցության դեպքում նշանակված հիմնական պատժին կարող են միացվել համակցությունը կազմող հանցանքների համար նշանակված լրացուցիչ պատիժները: Լրացուցիչ պատիժները լրիվ կամ մասնակիորեն գումարելու դեպքում վերջնական լրացուցիչ պատիժը չի կարող գերազանցել սույն օրենսգրքի Ընդհանուր մասով պատժի տվյալ տեսակի համար սահմանված առավելագույն ժամկետը կամ չափը. 11. Պատիժը նշանակվում է սույն հոդվածի կանոններով, եթե դատավճիռ կայացնելուց հետո պարզվի, որ դատապարտյալը մեղավոր է նաև մեկ այլ հանցանքի համար, որը նա կատարել է նախքան առաջին գործով դատավճիռ կայացնելը: Այս դեպքում վերջնական պատժի ժամկետին հաշվակցվում է առաջին դատավճռով նշանակված պատժի կրած մասը և պատժի կրման սկիզբ է համարվում առաջին դատավճռով նշանակված պատժի կրման սկիզբը: |