FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

Վարկային տեղեկատվության սուբյեկտի իրավունքները և դրանց իրականացումը.
1. Վարկային տեղեկատվության սուբյեկտն իրավունք ունի նաև`
    1) սույն օրենքով սահմանված կարգով ամբողջությամբ և առանց սահմանափակումների ստանալու իր վերաբերյալ վարկային զեկույցներ և վարկային բյուրոյի կողմից մատուցվող այլ ծառայություններ.
    2) ստանալու տեղեկություններ տեղեկատվություն տրամադրողների վերաբերյալ.
    3) ստանալու այն անձանց անունները (անվանումները), որոնք վերջին մեկ տարվա ընթացքում հարցում են կատարել վարկային տեղեկատվության սուբյեկտի վերաբերյալ.
    4) բողոքարկելու վարկային բյուրոյում առկա տվյալները և ճշգրտելու ու լրացնելու դրանք.
    5) արգելելու վարկային բյուրոյին վարկային բյուրոյի հաճախորդներին վաճառել կամ տրամադրել ցանկացած տվյալ, բացառությամբ սույն օրենքի 17-րդ հոդվածում սահմանված դեպքերի: Վարկային տեղեկատվության սուբյեկտը պետք է վարկային բյուրոյին գրավոր (այդ թվում՝ էլեկտրոնային կամ առցանց եղանակով) տեղեկացնի իր որոշման մասին: Որոշման մասին տեղեկացվելուց հետո` եռօրյա ժամկետում, վարկային բյուրոն արգելում է տվյալների տրամադրումը: Տվյալների տրամադրման արգելքը գործում է մինչև վարկային տեղեկատվության սուբյեկտի կողմից այն վերացնելը, սակայն ոչ ավելի, քան դրանք փակելու պահից երեք տարվա ընթացքում: Վարկային տեղեկատվության սուբյեկտն ունի նաև տվյալների տրամադրման արգելքը նորացնելու իրավունք: Սույն կետը չի տարածվում այն պարտատերերի կամ վարկային բյուրոյի հաճախորդների վրա, որոնց վարկային տեղեկատվության սուբյեկտը տվել է վարկային զեկույցի ձեռքբերման համաձայնություն մինչև այն հարաբերությունների դադարումը, որոնք ծագել են այդ վարկային զեկույցի հիման վրա: Ընդ որում, վարկային տեղեկատվության սուբյեկտը չի օգտվում վարկային բյուրոյում առկա տվյալների մի մասի տրամադրումը արգելելու իրավունքից: Սույն կետով սահմանված դեպքում վարկային բյուրոյից վարկային տեղեկատվության վերաբերյալ հարցում կատարելիս վարկային բյուրոն սույն օրենքով սահմանված կարգով տրամադրում է տեղեկություն այն մասին, որ վարկային տեղեկատվության սուբյեկտը տվյալների տրամադրումը արգելել է.
2. Վարկային տեղեկատվության սուբյեկտն ունի նաև սույն օրենքով, այլ օրենքներով և այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՎԱՐԿԱՅԻՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԵՎ ՎԱՐԿԱՅԻՆ ԲՅՈՒՐՈՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  19

3. Վարկային բյուրոն պարտավոր է վարկային տեղեկատվության սուբյեկտին սույն օրենքով սահմանված տեղեկատվությունը տրամադրել, եթե վարկային տեղեկատվության սուբյեկտը կամ նրա լիազորված անձը վարկային բյուրոյին ներկայացնի փաստաթղթեր կամ տեղեկություններ, որոնք հնարավորություն կտան նույնականացնելու հարցում կատարող վարկային տեղեկատվության սուբյեկտին, իսկ նրա լիազորված անձի կողմից նման պահանջ ներկայացնելու դեպքում` նաև լիազորված անձին: