FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  100

Հացադուլի իրականացումը և դրա առանձնահատկությունները.
1. Հացադուլը գիտակցաբար և սեփական կամքով ցանկացած տեսակի սննդամթերքից կամ ջրից որոշակի ժամկետով կամ անժամկետ հրաժարվելն է, որի մասին հացադուլ իրականացնող դատապարտյալը բանավոր կամ գրավոր հայտարարություն է ներկայացնում քրեակատարողական հիմնարկի վարչակազմին.
2. Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված հայտարարությունը չներկայացվելու դեպքում այդպիսի տվյալները քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հայտնի դառնալուց հետո անհապաղ հայտնվում են քրեակատարողական հիմնարկի պետին.
3. Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից հացադուլ իրականացնելու մասին հայտարարությունը կամ այդ մասին սույն հոդվածի 2-րդ մասով հայտնի դարձած տվյալները ենթակա են անհապաղ արձանագրման քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից: Հացադուլ իրականացնելը չի հանգեցնում պատիժը կատարելու սահմանված կարգի խախտման և հացադուլ իրականացնող դատապարտյալի համար չի կարող առաջացնել անբարենպաստ հետևանքներ.
4. Հացադուլ իրականացնող դատապարտյալի համաձայնության առկայության դեպքում քրեակատարողական հիմնարկի վարչակազմը դրա մասին անհապաղ տեղեկացնում է նրա փաստաբանին (եթե հացադուլ իրականացնող դատապարտյալն ունի փաստաբան), նրա մերձավոր ազգականներից մեկին կամ նրա ընտրած անձին։ Հացադուլ իրականացնող անչափահաս դատապարտյալի դեպքում նրա համաձայնությունը չի պահանջվում, և նրա ծնողները կամ օրինական ներկայացուցիչները պարտադիր տեղեկացվում են հացադուլ իրականացնելու մասին.
5. Հացադուլ իրականացնող դատապարտյալի կողմից հացադուլ իրականացնելու վերաբերյալ հայտարարության մասին քրեակատարողական հիմնարկի վարչակազմին հայտնելուց հետո իրենց իրավասության շրջանակներում համապատասխան աշխատանքներ են իրականացնում բուժաշխատողը և սոցիալական կամ հոգեբանական աշխատանքներ իրականացնող ստորաբաժանումը։
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  100

6. Հացադուլ իրականացնող դատապարտյալի համաձայնության առկայության դեպքում նա ենթարկվում է անհրաժեշտ բժշկական զննության և քրեակատարողական հիմնարկի վարչակազմի կողմից հացադուլ իրականացնելու փաստի արձանագրման պահից 24 ժամվա ընթացքում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ տեղափոխվում է այդ նպատակով հատուկ առանձնացված խուց՝ հնարավորինս հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկի շենքային պայմանները, բացառությամբ ցածր անվտանգային գոտում պատիժ կրող դատապարտյալների։ Հատուկ առանձնացված խցի պայմանները չպետք է ավելի վատ լինեն, քան քրեակատարողական հիմնարկի ներքին կանոնակարգով սահմանված նվազագույն չափանիշները: Սույն հոդվածի իմաստով՝ հատուկ առանձնացված խուց չի կարող համարվել պատժախուցը.
7. Հացադուլ իրականացնող դատապարտյալի նկատմամբ չպետք է կիրառվի որևէ ճնշում հացադուլը դադարեցնելու նպատակով։ Նրան տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման ծավալները չեն կարող պայմանավորվել հացադուլը դադարեցնելու միտումով.
8. Բժշկական օգնությունը և սպասարկումը պետք է իրականացվեն մարդկային արժանապատվությունը չնվաստացնող պայմաններում՝ պահպանելով հացադուլ իրականացնող դատապարտյալի հիմնական իրավունքները և ազատությունները.
9. Հացադուլ իրականացնող դատապարտյալի հարկադիր կերակրումն արգելվում է.
10. Հացադուլ իրականացնող դատապարտյալի փոխադրումն այլ քրեակատարողական հիմնարկ, ապացուցողական գործողությունների կատարման վայր կամ դատարան իրականացվում է ընդհանուր հիմունքներով, անհրաժեշտության դեպքում՝ բուժաշխատողի ուղեկցությամբ։