FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  222.13

Կարանտինի պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում ընդունված ակտերի իրավաչափության վիճարկման գործերի վարույթը.
1. Վարչական դատարանին ընդդատյա են «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» օրենքներին համապատասխան սահմանված կարանտինի (այսուհետ սույն գլխում՝ կարանտին) պայմաններում օրենքով սահմանված միջոցառումների կիրառման շրջանակներում իրավասու մարմինների ընդունած վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերը.
2. Սույն գլխով սահմանված կանոնները չեն տարածվում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքով նախատեսված կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտման դեպքում կայացված վարչական ակտերի, գործողության (անգործության) վիճարկման վերաբերյալ գործերի քննության վրա: