FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  19.1

Ջրային ռեսուրսների մոնիտորինգը. Ջրային ռեսուրսների մոնիտորինգը պետության կողմից մասնագիտացված կազմակերպությունների միջոցով պարտադիր իրականացվող գործառույթ է, որի նպատակն է հանրապետության ջրավազանային տարածքներում ջրային ռեսուրսների վիճակի հետևողական և հանրության համար հասանելի գնահատում իրականացնելը, ինչպես նաև ջրային ռեսուրսների որակի և քանակի վերաբերյալ արժանահավատ տվյալներով ապահովելը: Ջրային ռեսուրսների մոնիտորինգի խնդիրներն են՝
    1) ջրային ռեսուրսների ձևավորման պայմանների, բնական ու մարդածին գործոնների ազդեցության հետևանքով դրանցում կատարված փոփոխությունների բացահայտումը.
    2) բացահայտված փոփոխությունների զարգացման ընթացքի գնահատումը և համապատասխան միջոցառումների կիրառումը.
    3) շրջակա միջավայրի և ջրաէկոհամակարգերի փոխազդեցությունների բացահայտումը, դրանց հնարավոր փոփոխությունների (կարճաժամկետ և երկարաժամկետ` ոչ պակաս 10 տարվա դիտարկումների արդյունքներով) կանխատեսումը և պահպանությանն ուղղված միջոցառումների կիրառումը.
    4) ջրային ռեսուրսների պահպանությանը, արդյունավետ օգտագործմանը և կառավարմանը նպաստելը.
    5) ջրավազանային կառավարման պլանների մշակմանը նպաստելը: Ջրային ռեսուրսների մոնիտորինգն իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական ու համայնքային բյուջեների, կազմակերպությունների միջոցների և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: Ջրային ռեսուրսների մոնիտորինգը և հաշվառումը կատարվում են Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով: Արտադրական կեղտաջրերի՝ ջրահեռացման համակարգ ընդունելու դեպքում մոնիտորինգը կարող է իրականացնել նաև տվյալ ջրահեռացման համակարգի կառավարիչը: Արտադրական կեղտաջրերի մոնիտորինգի տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության ջրային ռեսուրսների կառավարման և պահպանության մարմին՝ ջրային ռեսուրսների պետական կադաստրում ներառելու համար: