Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 11
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 Անցումային դրույթներ. 1. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը հետաքննության մարմնի կողմից ստացված հանցագործության մասին հաղորդումները, որոնցով քրեական գործ հարուցելու կամ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում չի կայացվել, քրեական վարույթ նախաձեռնելու հարցը լուծելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները. 2. 2022 թվականի հուլիսի 1-ի դրությամբ հետաքննության մարմնի վարույթում գտնվող քրեական գործերը սույն օրենսգրքով սահմանված կարգով նախաքննություն կատարելու համար սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո՝ հինգ օրվա ընթացքում, հսկող դատախազի միջոցով ուղարկվում են քննիչին՝ պահպանելով սույն օրենսգրքով սահմանված քննչական ենթակայության կանոնները. 3. Սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետները գործում են 2023 թվականի հունվարի 1-ից հետո մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց համար: Մինչ այդ մեղադրյալի կարգավիճակ ստացած անձանց նկատմամբ սույն օրենսգրքով սահմանված քրեական հետապնդման ժամկետներն սկսում են հաշվարկվել 2023 թվականի հունվարի 1-ից. 4. Մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը կասեցված քրեական գործերով վարույթները մեկ տարվա ընթացքում քննիչի կամ դատարանի որոշմամբ վերսկսվում են և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով. 5. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը մինչդատական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների և բողոքների քննությունն իրականացվում է մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով. 6. Այն քրեական գործերը, որոնցով սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ նախաքննությունն ավարտվել է մեղադրական եզրակացությամբ կամ եզրափակիչ ակտով, դատարան են ուղարկվում և քննվում սույն օրենսգրքով սահմանված կարգով. 7. Այն քրեական գործերը, որոնցով մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը դատական քննություն նշանակելու մասին որոշում է կայացվել, քննվում և լուծվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 15. Սույն օրենսգրքի 180-րդ և 181-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: Մինչ այդ գործում են սույն հոդվածի 16-րդ և 17-րդ մասերով սահմանված քննչական ենթակայության կանոնները: Սույն օրենսգրքով հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների ենթակայությանը վերապահված, սակայն մինչև 2024 թվականի հունվարի 1-ը հարուցված (նախաձեռնված), ինչպես նաև քննվող քրեական գործերով (քրեական վարույթներով) նախաքննությունն իրականացնում են այն մարմինները, որոնք մինչև 2024 թվականի հունվարի 1-ը նշված գործերով (վարույթներով) իրականացրել են նախաքննություն, բացառությամբ այն գործերի, որոնք «Հակակոռուպցիոն կոմիտեի մասին» օրենքը (սույն մասում այսուհետ՝ Օրենք) ուժի մեջ մտնելուց հետո Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի կողմից Օրենքով սահմանված կարգով հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնվել են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը նշված գործերը (վարույթները) կարող է այդ մարմինների քննիչների վարույթից վերցնել և հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի համաձայնությամբ հանձնել հակակոռուպցիոն կոմիտեի քննիչների վարույթին: Սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո նախաքննություն իրականացրած մարմնի գործունեությունը դադարեցվելու դեպքում Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազը վերը նշված գործերով (վարույթներով) վարույթը շարունակելը հանձնարարում է քննչական կոմիտեին. 16. Մինչև 2023 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի հավելված N 1-ով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետով սահմանված հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաև «բ-զ» ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է ոչ շահադիտական շահագրգռվածությունից ելնելով և բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով. 3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. 4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 5) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 267-269-րդ, 271-րդ, 281-րդ, 282-րդ, 284-290-րդ, 294-րդ, 409-րդ, 410-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները. 6) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 291-293-րդ, 340-րդ, 399-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության կամ պետական եկամուտների կոմիտեի քննիչները. 7) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 329-րդ, 330-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները. 8) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 9) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 10) նախաքննությունը քննչական կոմիտեում, պետական եկամուտների կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 11) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 17) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն մասով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան. 17. 2023 թվականի հունվարի 1-ից մինչև 2024 թվականի հունվարի 1-ը գործում են քննչական ենթակայության հետևյալ կանոնները. 1) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 1-ին հավելվածով նախատեսված կոռուպցիոն հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, եթե հանցանքները կատարվել են Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի «ա» ենթակետով սահմանված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց, պետական, պետական կառավարման համակարգի, տեղական ինքնակառավարման մարմնի, պետության կամ համայնքի կողմից ստեղծված ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնարկի անունից հանդես գալու լիազորություն ունեցող կամ դրանց անունից իրավունք, պարտականություն կամ պատասխանատվություն առաջացնող գործառույթներ իրականացնող, ինչպես նաև «բ-զ» ենթակետերում նշված պաշտոնատար անձանց կողմից՝ իրենց պաշտոնեական դիրքի հետ կապված, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 272-277-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթների, որոնցով նախաքննությունը կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 2) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 441-րդ և 549-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները, բացառությամբ երբ արարքը կատարվել է բռնություն գործադրելով, բռնություն գործադրելու սպառնալիքով կամ զենք կամ հատուկ միջոց օգտագործելով. 3) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 218-221-րդ, 231-րդ, 232-րդ, 435-439-րդ, 442-445-րդ, 480-482-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում են բացառապես հակակոռուպցիոն կոմիտեի քննիչները. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 11) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների. 12) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչի ենթակա և սույն մասի 11-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին և 3-րդ կետերով նախատեսված հանցանքների, ինչպես նաև սույն մասի 7-9-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների. 13) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա, որպես վերջին միջոց, անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար. 14) Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերին և օրենքին համապատասխան ձևակերպված` քրեական վարույթով իրավական օգնություն ցույց տալու մասին միջազգային հարցումները նախաքննության մարմինները կատարում են սույն հոդվածով սահմանված քննչական ենթակայությանը համապատասխան. 18. Սույն օրենսգրքի 192-195-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից. 19. Սույն օրենսգրքի 212-րդ, 329-րդ և 415-րդ հոդվածներով սահմանված՝ հոգեբանի մասնակցության փոխարեն մինչև 2023 թվականի հունվարի 1-ը իրավաչափ համարել մանկավարժի կամ սոցիալական աշխատողի մասնակցությունը: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 25. Սույն օրենսգրքի 54-րդ գլխով նախատեսված մասնավոր մեղադրանքով վարույթը կիրառվում է այն իրականացնելու իրավասություն ունեցող դատարանների ստեղծումից կամ դատավորների նշանակումից հետո սկսված քրեական վարույթներով: Մինչ այդ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 15-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով քրեական հետապնդումն իրականացվում է հանրային կարգով: Հանրապետության նախագահ Ա. Սարգսյան 2021 թ. հուլիսի 27 ԵրևանՀՕ-306-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 28 հուլիսի 2021 թվական: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 8. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելը կայացված դատական ակտերով վերաքննիչ և վճռաբեկ բողոքները բերվում և քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով. 9. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ նոր կամ նոր երևան եկած հանգամանքների, ինչպես նաև հիմնարար խախտման հիմքով բերված բողոքները սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելուց հետո քննվում են մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը գործող կարգով. 10. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ 2022 թվականի հուլիսի 1-ից սկսած բացառիկ վերանայման բողոքները բերվում և քննվում են սույն օրենսգրքով սահմանված կարգով. 11. Մինչև սույն օրենսգիրքն ուժի մեջ մտնելն ստացված ապացույցների թույլատրելիությունը որոշվում է դրանց ձեռքբերման ժամանակ գործող օրենսդրությանը համապատասխան. 12. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված մինչդատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի սեպտեմբերի 1-ից. 12.1. Սույն օրենսգրքի 8-րդ հոդվածով սահմանված դատական վարույթում վարութային գործողությունների՝ էլեկտրոնային եղանակով ամրագրմանը վերաբերող դրույթներն ուժի մեջ են մտնում 2025 թվականի սեպտեմբերի 1-ից. 13. Սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերը՝ հակակոռուպցիոն պալատին վերաբերող կարգավորումների մասով, 260-րդ հոդվածի 3-րդ մասը՝ 4-րդ մասի վերաբերյալ բացառության մասով, և 4-րդ մասն ուժի մեջ են մտնում Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի գործելու պահից: Սույն օրենսգրքի 31-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերի ուժի մեջ մտնելով պայմանավորված՝ Վճռաբեկ դատարանում բողոքների վերաբաշխումն իրականացվում է ««Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի փետրվարի 9-ի ՀՕ-24-Ն սահմանադրական օրենքի 18-րդ հոդվածով սահմանված կարգով և դեպքերում. 14. Սույն օրենսգրքի 123-րդ և 124-րդ հոդվածներն ուժի մեջ են մտնում 2023 թվականի հունվարի 1-ից: |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 12) սույն մասի 5-7-րդ կետերով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով. 13) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 182-րդ, 238-րդ, 295-րդ, 446-րդ, 473-476-րդ, 483-րդ, 485-րդ, 495-րդ, 503-րդ, 504-րդ, 509-511-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 9-11-րդ կետերով նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների. 14) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում է նախաքննության այն մարմինը, որի կողմից իրականացվող վարույթի ընթացքում բացահայտվել է տվյալ հանցանքը, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված դեպքերի. 15) նախաքննության տարբեր մարմինների քննիչներին ենթակա հանցանքների վերաբերյալ վարույթները մեկ վարույթում միացնելու կամ վարույթի ընթացքում այլ քննիչին ենթակա և սույն մասի 13-րդ կետով չնախատեսված հանցանքի բացահայտման դեպքում ենթակայության հարցը որոշում է վերադաս դատախազը՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով, բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված հանցանքների, ինչպես նաև սույն մասի 9-11-րդ կետերում նշված անձանց վերագրվող հանցանքների վերաբերյալ վարույթների. 16) բացառիկ դեպքերում գլխավոր դատախազն իրավասու է իր որոշմամբ նախաքննության մեկ մարմնի քննիչի կողմից իրականացվող վարույթով նախաքննությունը շարունակելը հանձնարարելու նախաքննության մեկ այլ մարմնի, եթե դա որպես վերջին միջոց անհրաժեշտ է պատշաճ, համակողմանի և անաչառ նախաքննության կատարումն ապահովելու համար. |
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 483 4) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 133-րդ, 134-րդ, 136-138-րդ, 142-146-րդ, 149-154-րդ, 308-314-րդ, 316-րդ, 317-րդ, 331-333-րդ, 349-րդ, 350-րդ, 418-429-րդ, 451-րդ, 469-471-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 5) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 135-րդ, 139-141-րդ, 147-րդ, 148-րդ, 291-293-րդ, 329-րդ, 330-րդ, 340-րդ, 399-րդ, 430-րդ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի կամ ազգային անվտանգության ծառայության քննիչները. 6) նախաքննությունը Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի այլ հոդվածներով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 7) նախաքննությունը հակակոռուպցիոն կոմիտեում ծառայություն իրականացնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 8) նախաքննությունը քննչական կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են ազգային անվտանգության ծառայության քննիչները. 9) նախաքննությունն ազգային անվտանգության ծառայությունում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց վերագրվող հանցանքների կամ նրանց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կատարված՝ սույն մասի 1-ին կետով չնախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով կատարում են քննչական կոմիտեի քննիչները. 10) սույն մասի 5-րդ կետով նախատեսված հանցանքների վերաբերյալ վարույթներով նախաքննությունը կատարում է այն մարմինը, որը նախաձեռնել է տվյալ քրեական վարույթը, բացառությամբ այն դեպքի, երբ վերադաս դատախազը տվյալ վարույթը շարունակելը հանձնարարում է նախաքննության մյուս մարմնին՝ համակողմանի և անաչառ նախաքննություն ապահովելու նպատակով. |