Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՎԱՐԿԱՅԻՆ ԱԿՈՒՄԲՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 ԿԱՌԱՎԱՐԻՉԸ և ՆՐԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾԱԴԻՐ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ. Սույն օրենքով սահմանված կարգով կառավարչին կարող է նշանակել ակումբի խորհուրդը կամ նախագահը: Վերջին դեպքում նախագահը, խորհրդի համաձայնությամբ, ակումբի անունից պայմանագիր է կնքում կառավարչի հետ: Կառավարիչը հաշվետու է ընդհանուր ժողովի, խորհրդի և ակումբի նախագահի առջև: Կառավարիչն իրեն ենթակա գործադիր աշխատակազմի միջոցով կազմակերպում է ակումբի ընթացիկ գործունեությունը, նախագահի հանձնարարությամբ համապատասխան կազմակերպությունների հետ ակումբի անունից վարում է բանակցություններ, կնքում պայմանագրեր: Կառավարիչը խորհրդակցական ձայնի իրավունքով մասնակցում է ընդհանուր ժողովներին, խորհրդի նիստերին, առաջարկություններ է ներկայացնում դրանց օրակարգի, քննարկվող հարցերի վերաբերյալ, ակումբի անդամներին նախազգուշացնում է ակումբի կանոնադրության և պայմանագրերի պահանջները չկատարելու կամ խախտելու հետևանքների մասին: Կառավարչին ակումբի կանոնադրությամբ կարող են լիազորվել նախագահի բոլոր կամ առանձին իրավասությունները, ինչպես նաև աշխատանքային պայմանագրով վերապահվել այլ լիազորություններ: |