Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 24 Տվյալների անվտանգ մշակումը և պահպանությունը. 1. Պաշտոնական վիճակագրության բոլոր արտադրողներն ապահովում են անվանական տվյալների, գաղտնի ագրեգացված ցուցանիշների և վիճակագրության պաշտպանությունը, ինչպես նաև վիճակագրության պաշտպանությունը մինչև դրա տարածումը, և ձեռնարկում են անհրաժեշտ կարգավորիչ, վարչական, տեխնիկական և կազմակերպչական միջոցառումներ՝ կանխելու այդպիսի տվյալներին հասանելիությունը լիազորություն չունեցող անձանց կողմից. 2. Պաշտոնական վիճակագրություն արտադրողները կարող են վիճակագրական նպատակների համար անհրաժեշտ ժամանակահատվածով մշակել և պահպանել անվանական տվյալները դրանց նույնացուցիչների հետ: Վիճակագրական կոմիտեում դա իրականացվում է Պետական խորհրդի սահմանած կարգով, իսկ այլ արտադրողներն իրականացնում են իրենց սահմանած կարգով: Նույնացուցիչներ պարունակող սկզբնական տվյալների հավաքման բոլոր ձևերը ոչնչացվում են վիճակագրական նպատակներով անհրաժեշտությունը վերանալուն պես: |