FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԲՈՒՅՍԵՐԻ ՍՈՐՏԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  11

Բուծողի իրավունքի տրամադրումը.
1. Բուծողի իրավունքի տրման կամ մերժման մասին որոշումը կայացվում է սույն օրենքի 4-8-րդ հոդվածներով նախատեսված՝ բույսերի նոր սորտերի իրավական պահպանության պահանջներին համապատասխանության փորձաքննության անցկացումից հետո՝ մեկամսյա ժամկետում: Փորձաքննության ընթացքում լիազոր մարմինը կարող է աճեցնել սորտը կամ անցկացնել անհրաժեշտ փորձարկումներ, պահանջել աճեցնել սորտը կամ անցկացնել անհրաժեշտ այլ փորձարկումներ կամ հաշվի առնել արդեն անցկացված փորձարկումների արդյունքները.
2. Լիազոր մարմինը փորձարկումների և փորձաքննությունների անցկացման նպատակով կարող է պահանջել բուծողից ներկայացնել սույն օրենքից բխող անհրաժեշտ տեղեկատվություն, փաստաթղթեր կամ նյութեր.
3. Լիազոր մարմնի կողմից բուծողի իրավունքի տրամադրումը չի կարող մերժվել, կամ այդ իրավունքը՝ դադարեցվել նախկինում սորտին պահպանություն չտրամադրելու, այլ պետությունում կամ միջկառավարական կազմակերպությունում դրա պահպանությունը մերժելու կամ պահպանության ժամկետը լրանալու հիմքով: