Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ article 43 Պայմանագրային զինծառայողի պլանային փոխարինման կարգով տեղափոխումը. 1. Պլանային փոխարինման կարգով ծառայության նոր վայր տեղափոխման ենթակա են հատուկ և կլիմայական ծանր պայմաններում ծառայող սպայական կազմի պայմանագրային զինծառայողները: Հատուկ և կլիմայական ծանր պայմաններում ծառայության տևողությունը և տեղափոխման կարգը սահմանում է պետական լիազոր մարմնի ղեկավարը: Տեղափոխվող պայմանագրային զինծառայողները չեն օգտվում ծառայության նոր վայրն ընտրելու իրավունքից: Նրանք նշանակվում են հավասար կամ բարձր զինվորական պաշտոնի` իրավասու պաշտոնատար անձի հրամանով. 2. Պայմանագրային զինծառայողը կարող է հրաժարվել պլանային փոխարինումից և շարունակել ծառայությունը հատուկ կամ կլիմայական ծանր պայմաններում, որի դեպքում ծառայության լրացուցիչ ժամկետը սահմանվում է նրա համաձայնությամբ` մեկ տարուց ոչ պակաս: Պլանային փոխարինումից հրաժարվելու մասին պայմանագրային զինծառայողի ստորագրությամբ նշում է կատարվում պայմանագրային զինծառայողի անձնական գործում. 3. Պլանային փոխարինման կարգով տեղափոխությունը կարող է կատարվել պայմանագրի ժամկետը լրանալուց ոչ ուշ, քան մեկ տարի, ինչպես նաև պայմանագրային զինծառայողի` ծառայության մեջ գտնվելու սահմանային տարիքը լրանալուց ոչ ուշ, քան երեք տարի առաջ. 4. Պայմանագրային զինծառայողին հատուկ և կլիմայական ծանր պայմաններ ունեցող ծառայության վայր կրկին տեղափոխելն իրականացվում է պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված կարգով: |