Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ article 10 Միջազգային պայմանագրի վավերացումը և հաստատումը. 1. Սույն օրենքի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության ստորագրած կամ միանալու ենթակա միջազգային պայմանագիրը Հայաստանի Հանրապետության համար պարտադիր իրավաբանական ուժ է ստանում անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտելուց հետո Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից վավերացվելու կամ Հանրապետության նախագահի կողմից հաստատվելու միջոցով. 2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը Կառավարության առաջարկությամբ վավերացնում է այն միջազգային պայմանագրերը՝ 1) որոնք վերաբերում են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներին և ազատություններին, ինչպես նաև պարտականություններին. 2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ. 3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը. 4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ. 5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր. 6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում. 7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր. 3. Հանրապետության նախագահը Կառավարության առաջարկությամբ հաստատում է այն միջազգային պայմանագրերը, որոնք, Սահմանադրության և սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, ենթակա չեն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի վավերացմանը։ |