Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐԺԵԹՂԹԵՐԻ ՇՈՒԿԱՅԻ ՄԱՍԻՆ article 20 Հետգնման պարտավորությունը. 1. Եթե տեղաբաշխողը տեղաբաշխման ընթացքում ներկայացնում է ազդագրի լրացում, որը կապված է ազդագրում ներառված տեղեկատվության էական փոփոխության, նոր էական հանգամանքի կամ փաստի ի հայտ գալու հետ, ապա նա ներդրողի պահանջով պարտավոր է չեղյալ համարել ներդրողի տված ակցեպտը և հետ վերադարձնել բաժանորդագրության ընթացքում նրանից ստացված միջոցները կամ հետ գնել մինչև լրացման ներկայացումը ներդրողին վաճառված արժեթղթերը՝ առնվազն նրա կողմից արժեթղթերի ձեռքբերման գնով. 2. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պարտավորությունը գործում է նաև առաջարկվող արժեթղթերի վերջնական գնի և դրանց քանակի վերաբերյալ տեղեկությունների հրապարակման դեպքում, երբ սույն օրենքով նախատեսված դեպքերում ազդագիրը չի պարունակում առաջարկվող արժեթղթերի վերջնական գնի և դրանց քանակի վերաբերյալ տեղեկություններ. 3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված հետգնման պահանջը պետք է տեղաբաշխողին ներկայացվի գրավոր: Հետգնման պահանջի ներկայացման ժամկետը չի կարող ավելի կարճ լինել, քան 5 աշխատանքային օրը՝ ազդագրի լրացման հրապարակումից հետո. 4. Արժեթղթերի հետգնումը և տեղաբաշխման ընթացքում ստացված միջոցների վերադարձն իրականացվում են սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված պահանջը ներկայացնելուց հետո` առավելագույնը 10 աշխատանքային օրվա ընթացքում: |