FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԽԱՂՈՂԻ ՀՈՒՄՔՈՎ ՈԳԵԼԻՑ ԽՄԻՉՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

article  10

Խաղողի սորտերը.
1. Խաղողի սորտերը դասակարգվում են ըստ`
    1) օգտագործման ուղղությունների՝ գինեմետ, համապիտանի և սեղանի սորտերի.
    2) մաշկի կամ պտղահյութի գույնի՝ սպիտակ, վարդագույն և սևապտուղ սորտերի.
    3) պտղի բուրմունքի՝ չեզոք բուրմունքով և բուրավետ սորտերի.
    4) հասունացման ժամկետների՝ վաղահաս, միջահաս և ուշահաս սորտերի.
2. Արգելվում է խաղողի տնկարկների հիմնումն ու վերանորոգումը Նոահ, Օթելլո, Իզաբելա, Ջաքեզ, Քլինթոն և Հերբեմոնթ սորտերով.
3. Խաղողի արգելված սորտերի բերքից գինեգործական արտադրանքի արտադրությունն արգելվում է.
4. Աշխարհագրական նշումով գինիներ արգելվում է պատրաստել ոչ Վիտիս վինիֆերայից կամ Վիտիս վինիֆերայի և ոչ Վիտիս վինիֆերայի խաչասերումից ստացված հիբրիդային սորտերից, ինչպես նաև ամերիկաեվրոպական հիբրիդային սորտերից: Սույն դրույթը չի տարածվում խաղողի Կարմրահյութ, Չարենցի և Մեղրաբույր սորտերի վրա.
5. Սույն հոդվածով սահմանված սահմանափակումները չեն տարածվում խաղողագործության և գինեգործության բնագավառում գիտահետազոտական նպատակներով կատարվող աշխատանքների համար նախատեսված խաղողի տնկարկների հիմնման վրա: