FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԱՐՏԱՔԻՆ ՀԵՏԱԽՈՒԶՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

article  34

Ծառայության ծառայողին կարգապահական պատասխանատվության ենթարկելու պայմանները և կիրառվող կարգապահական տույժերը.
1. Ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու կամ ծառայողական լիազորությունները վերազանցելու կամ հանրային ծառայողի նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները չպահպանելու դեպքում Ծառայության ծառայողի նկատմամբ սահմանված կարգով կիրառվում են սույն օրենքով սահմանված կարգապահական տույժերը.
2. Կարգապահական խախտման ծանրությունից ելնելով՝ Ծառայության ծառայողների նկատմամբ կարող են կիրառվել հետևյալ կարգապահական տույժերը.
    1) նախազգուշացում.
    2) նկատողություն.
    3) խիստ նկատողություն.
    4) կոչման իջեցում՝ մեկ աստիճանով.
    5) պաշտոնի իջեցում՝ մեկ աստիճանով.
    6) ծառայության դադարեցում.
3. Ծառայության ծառայողի նկատմամբ կոչման իջեցում՝ մեկ աստիճանով կարգապահական տույժը ծառայության ամբողջ ընթացքում կարող է կիրառվել միայն մեկ անգամ՝ կոչումը շնորհած պաշտոնատար անձի կողմից.
4. Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժ կիրառում է պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող անձը: