Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 58 Կարգապահական տույժը հանելը և մարելը. 1. Սույն օրենքով սահմանված կարգով նշանակված կարգապահական տույժը համարվում է մարված, եթե դատախազը կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ վեց ամսվա ընթացքում, նոր կարգապահական տույժի չի ենթարկվել. 2. «Պաշտոնից ազատում», «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժեր նշանակվելու օրվանից սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետն անցնելուց հետո անձի նախկին կարգավիճակը չի վերականգնվում, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերի. 3. Կարգապահական տույժն այն նշանակող անձի որոշմամբ կարող է հանվել, բացառությամբ «պաշտոնից ազատում», «պաշտոնի իջեցում մեկ աստիճանով», «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերի, մինչև կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ վեց ամիսը լրանալը, սույն օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում. 4. «Պաշտոնի իջեցում մեկ աստիճանով» կամ «դասային աստիճանի իջեցում մեկ աստիճանով» կարգապահական տույժերի նշանակման դեպքում սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետի ավարտից հետո համապատասխանաբար նախկին պաշտոնում կամ դրան համարժեք այլ պաշտոնում կամ նախկին դասային աստիճանի վերականգնումը կարող է իրականացվել դատախազների հերթական ատեստավորման, իսկ գլխավոր դատախազի որոշմամբ` նաև արտահերթ ատեստավորման արդյունքների հիման վրա: |