Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 9 Հարկային մարմնի լիազորությունները. 1. Հարկային մարմինը՝ 1) Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքին համապատասխան` իրականացնում է հարկային վարչարարություն` ա. հարկ վճարողների հաշվառում, բ. հարկ վճարողների սպասարկում, գ. հարկ վճարողների հարկային պարտավորությունների և դեբետային գումարների հաշվառում, դ. հարկային հսկողության իրականացում և հարկային հսկողության հարակից ընթացակարգերի կիրառում, ե. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքին համապատասխան` վարչական իրավախախտումների վերաբերյալ իրեն վերապահված գործերով վարույթի իրականացում, հարկային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացում՝ օրենքով սահմանված կարգով, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության, հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերի` հարկային պարտավորությունների գծով պահանջների խախտման համար օրենքով սահմանված պատասխանատվության կիրառում, զ. հարկային պարտավորությունների կատարման ապահովում, հարկերի և այլ պարտադիր վճարների հավաքման կազմակերպում, է. հարկային վեճերի լուծում, հարկ վճարողների բողոքների քննարկում և որոշումների ընդունում, ը. հարկ վճարողների նկատմամբ օրենքով սահմանված կարգով հսկողության իրականացում, թ. Հայաստանի Հանրապետության հարկային օրենսդրության պահանջների կատարման նկատմամբ հսկողություն իրականացնելու նպատակով տնտեսավարող սուբյեկտների մոտ օրենքով սահմանված կարգով ստուգումների և ուսումնասիրությունների իրականացում, ժ. միջազգային պայմանագրերի շրջանակներում հարկային վարչարարության իրականացում. 2) իրականացնում է բյուջեների` հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների հաշվառումը, ապահովում է հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները. 3) իրականացնում է տեղեկատվական տեխնոլոգիաների և դրանց առնչվող համակարգերի կառավարումը (մշակում, ներդնում և սպասարկում). 4) կազմակերպում է հարկային ծառայողների ուսուցումը, վերապատրաստումը. 5) միջազգային պայմանագրերի շրջանակներում օտարերկրյա իրավասու մարմինների հետ հարկման նպատակով փոխանակում է տեղեկատվություն (ըստ` դիմում-պահանջի, ինքնաբերական և ավտոմատ եղանակով). |