FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԱՍԻՆ

article  8

Ֆինանսական ինքնուրույնությունը.
1. Հակակոռուպցիոն կոմիտեի ֆինանսավորումն իրականացվում է պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին.
2. Հակակոռուպցիոն կոմիտեն «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքով սահմանված կարգով առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում յուրաքանչյուր տարի կազմում և Կառավարություն է ներկայացնում հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը (պետական բյուջեով hակակոռուպցիոն կոմիտեի գծով նախատեսվելիք ծախսերի նախահաշվի նախագիծը)՝ առաջիկա տարվա պետական բյուջեի նախագծում ներառելու համար.
3. Հակակոռուպցիոն կոմիտեի առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը Կառավարության կողմից ընդունվելու դեպքում ընդգրկվում է պետական բյուջեի նախագծում, իսկ առարկության դեպքում պետական բյուջեի նախագծի հետ ներկայացվում է Ազգային ժողով: Կառավարությունն Ազգային ժողով և hակակոռուպցիոն կոմիտե է ներկայացնում բյուջետային ֆինանսավորման հայտի վերաբերյալ առարկության հիմնավորումը.
4. Հակակոռուպցիոն կոմիտեի բնականոն գործունեության ապահովման համար չկանխատեսված ծախսերի ֆինանսավորման նպատակով նախատեսվում է hակակոռուպցիոն կոմիտեի պահուստային ֆոնդ, որը ներկայացվում է բյուջեի առանձին տողով: Պահուստային ֆոնդի մեծությունը հավասար է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով hակակոռուպցիոն կոմիտեում պաշտոն զբաղեցնող անձանց աշխատավարձի ֆոնդի երկու տոկոսին.
5. Պահուստային ֆոնդից հատկացումները կատարվում են hակակոռուպցիոն կոմիտեի նախագահի որոշմամբ.
6. Հակակոռուպցիոն կոմիտեն կարող է ունենալ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության գանձապետարանում դեպոզիտ հաշիվ: Դեպոզիտ հաշվի ֆինանսական միջոցների տնօրինման կարգը սահմանում է հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը: