Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.11 Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման և փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման բողոքարկումը. 1. Փաստաբանների պալատի խորհուրդը փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի մասին փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքը (այսուհետ սույն հոդվածում՝ բողոք) ստանալուց հետո այն անմիջապես ուղարկում է մյուս կողմին, որը կարող է փաստաբանների պալատի խորհուրդ ներկայացնել բողոքի պատասխան այն ստանալու պահից տասն օրվա ընթացքում. 2. Բողոքը կամ փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքը փաստաբանների պալատի խորհուրդը քննում և որոշում է կայացնում այն ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում. 3. Փաստաբանների պալատի խորհուրդը բողոքը քննում և դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով, բացառությամբ այն դեպքերի, երբ գալիս է եզրահանգման, որ անհրաժեշտ է բողոքի քննությունն իրականացնել նիստի միջոցով: Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու վերաբերյալ խորհուրդը կայացնում է որոշում: Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքը խորհուրդը քննում և դրա վերաբերյալ որոշումը կայացնում է գրավոր ընթացակարգով. 4. Փաստաբանների պալատի նախագահը փաստաբանների պալատի խորհրդի կողմից բողոքի կամ փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննությանը չի մասնակցում: Սույն մասում նշված դեպքերում խորհրդի նիստը նախագահում է խորհրդի սահմանած գործունեության կարգի համաձայն որոշված խորհրդի անդամը. 5. Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու վերաբերյալ որոշում կայացվելու դեպքում կողմերը ծանուցվում են նիստի ժամանակի և վայրի մասին: Նրանց չներկայանալն արգելք չէ բողոքի քննության համար: Բողոքի քննությունը նիստում սկսվում է հարցը զեկուցող անդամի զեկուցմամբ, որը ներկայացնում է բողոքը և բողոքի պատասխանի փաստարկները: Փաստաբանների պալատի խորհրդի անդամներն իրավունք ունեն հարցեր տալու զեկուցողին և նիստին ներկայացած կողմերին, որից հետո բողոքի քննությունը հայտարարվում է ավարտված: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.11 6. Բողոքի քննությունը նիստի միջոցով իրականացնելու դեպքում փաստաբանների պալատի խորհրդի որոշման կայացման գործընթացի նկատմամբ կիրառվում են սույն օրենքի 39.7-րդ հոդվածի 2-4-րդ մասերով սահմանված կանոնները. 7. Բողոքի քննության ժամանակ խորհուրդը բողոքարկվող որոշումը վերանայում է միայն բողոքի հիմքերի և հիմնավորումների սահմաններում. 8. Բողոքի քննությունից հետո խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը. 1) կարգապահական հանձնաժողովի որոշումն անփոփոխ թողնելու մասին. 2) կարգապահական հանձնաժողովի որոշումն ամբողջությամբ կամ մասնակի վերացնելու մասին. 9. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննությունից հետո խորհուրդը կարող է կայացնել հետևյալ որոշումներից մեկը. 1) փաստաբանների պալատի նախագահի որոշումն անփոփոխ թողնելու մասին. 2) փաստաբանների պալատի նախագահի որոշումը վերացնելու մասին. 10. Փաստաբանների պալատի խորհրդի կողմից փաստաբանների պալատի նախագահի որոշումը վերացնելու դեպքում փաստաբանների պալատի նախագահը հնգօրյա ժամկետում կարգապահական վարույթ հարուցելու մասին որոշում է կայացնում. 11. Բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում այն փաստաբանի կողմից ստանալու հաջորդ օրվանից, որի վերաբերյալ կայացվել է որոշումը: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե դրա դեմ բողոք չի բերվում: Փաստաբանի արտոնագրի գործողությունը դադարեցնելու մասին կարգապահական հանձնաժողովի որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումը բողոքարկվելու և դատարանի կողմից հայցը համապատասխան մասով մերժվելու դեպքում այն ուժի մեջ է մտնում դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից. 12. Փաստաբանների պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշման դեմ բողոքի քննության արդյունքով կայացված խորհրդի որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 39.11 13. Բողոքի քննության արդյունքով կայացված փաստաբանների պալատի խորհրդի որոշումը կողմերը կարող են բողոքարկել դատական կարգով՝ այն ստանալու օրվանից մեկամսյա ժամկետում: |