Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 3
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 67 Կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգը. 1. Կատարողական գործողությունները կատարվում են պետական բյուջեի միջոցների հաշվին. 2. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պարտապանից` ա) գույքային բնույթի կատարողական վարույթներով` 100.000 դրամ և ավելի չափով պահանջի բավարարմանն ուղղված գումարի, իսկ գույք հանձնելու դեպքում` այդ գույքի արժեքի 5 տոկոսի չափով. բ) 10.000 դրամից մինչև 100.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով և ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով` 5.000 դրամի չափով. գ) մինչև 10.000 դրամ պահանջի բավարարմանն ուղղված գույքային բնույթի կատարողական վարույթներով՝ բռնագանձվող գումարի 50 տոկոսի չափով: դ) գույքային բնույթի կատարողական վարույթներով պարտապանի գույքի պահպանությունը սույն օրենքի 40.1-ին հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվելու դեպքում՝ սույն մասի «ա-գ» ենթակետերով սահմանված ծախսերից զատ՝ նաև պահպանության համար փաստացի կատարված ծախսերի չափով։ Ալիմենտային, աշխատավարձի բռնագանձման և կյանքին ու առողջությանը պատճառված վնասի հատուցման վերաբերյալ կատարողական վարույթներով կատարման ծախսեր չեն գանձվում. 3. Կատարողական գործողությունների կատարման ծախսերի բռնագանձումը կատարվում է հարկադիր կատարողի որոշմամբ. 4. Եթե ոչ գույքային բնույթի կատարողական վարույթներով փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը գերազանցում են 5.000 դրամը, ապա փաստացի կատարված ամբողջ ծախսը բռնագանձվում է պարտապանից: Եթե կատարողական վարույթն ավարտվել է պահանջատիրոջ պահանջով կատարողական թերթը վերադարձնելու դեպքում կամ կատարողական վարույթը կարճվել կամ ավարտվել է պահանջատիրոջ դիմումի հիման վրա, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից: Բռնագանձվող գումարի չափը չի կարող պակաս լինել բռնագանձման ենթակա գումարի մեկ տոկոսից: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 67 5. Եթե կատարողական վարույթը կարճվել է պահանջատիրոջ կողմից այն գույքն ստանալուց հրաժարվելու հետևանքով, որն առգրավվել է պարտապանից պահանջատիրոջը հանձնելու վերաբերյալ կատարողական թերթը կատարելիս, ապա կատարողական գործողությունների կատարման ծախսերը բռնագանձվում են պահանջատիրոջից սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով. 5.1. Սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 9-րդ մասով նախատեսված դեպքում սույն օրենքի 44.3-րդ հոդվածի 8-րդ մասով նախատեսված փորձաքննության իրականացման կատարողական ծախսերը բռնագանձվում են պարտապանից, իսկ նույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված դեպքում` պահանջատիրոջից. 6. Եթե կատարողական վարույթը կարճվել է պարտապանի սնանկության հետևանքով, ապա փաստացի կատարված կատարողական գործողությունների ծախսերը բռնագանձվում են պարտապանից` սնանկության իրավահարաբերությունները կարգավորող օրենսդրությանը համապատասխան: Այդ ծախսերը բավարարվում են դատական ծախսերի հետ միևնույն հերթում. 6.1. Եթե կատարողական վարույթը կարճվել է սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 11-14-րդ կետերով սահմանված հիմքերից որևէ մեկով, ապա տվյալ վարույթով կատարողական գործողությունների կատարման ծախսերը չեն գանձվում: Հայաստանի Հանրապետության պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահություն կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետևանքով զոհված, հաշմանդամություն ունեցող անձ ճանաչված, անհայտ բացակայող կամ մահացած ճանաչված անձի, նրա ամուսնու, զավակի, ծնողի, տատի, պապի, քրոջ կամ եղբոր` մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ստանձնած վարկային պարտավորությունների կապակցությամբ հարուցված կատարողական վարույթները պարտքը ներելու հիմքով սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով կարճվելու դեպքում կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում. 7. Կատարողական գործողությունների կատարման ծախսերը փոխանցվում են պետական բյուջե: |
ՀՀ ՕՐԵՆՔԸ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ article 67 8. Կատարողական գործողությունների կատարման ծախսեր չեն գանձվում, եթե կատարողական վարույթը կարճվել է կատարողական թերթի պահանջները «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի դրույթներին համապատասխան` դատական ակտերի հիման վրա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագանձման ենթակա գումարների դիմաց փոխանցելի մուրհակներ տրամադրելու միջոցով կատարված լինելու հիմքով. 9. Հայցի և վճռի կատարման ապահովմանն ուղղված կատարողական վարույթների կատարողական ծախսերը բռնագանձվում են այն անձից, որի վրա դատական ակտով դրվել է դատական ծախսերի փոխհատուցման պարտականությունը, իսկ մինչև գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում` հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթով պահանջատիրոջից. 10. Հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովմամբ ապահովված դատական ակտի հարկադիր կատարման վարույթում. 11. Դատական ակտը հարկադիր կատարման չներկայացնելու, ինչպես նաև մինչև գործի ըստ էության լուծումը հայցի ապահովումը դատարանի կողմից վերացվելու դեպքում հայցի ապահովմանն ուղղված կատարողական վարույթի կատարողական ծախսերը բռնագանձվում են հայցի ապահովման վերացման վերաբերյալ դատական ակտի կատարման վարույթում. 12. Սույն հոդվածով սահմանված կանոնները գործում են, եթե օրենքով կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման այլ կարգ սահմանված չէ: |