Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ article 2 Ոստիկանությունում ծառայությունը. 1. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում և իրականացվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հանրային ծառայության հիմնական սկզբունքների հիման վրա, ինչպես նաև օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու և մարդասիրության սկզբունքների պահպանմամբ` միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով. 2. Սույն օրենքը տարածվում է նաև ներքին գործերի բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի (այսուհետ՝ Լիազոր մարմին) ներքին վերահսկողական գործառույթներ իրականացնող ստորաբաժանման ոստիկանության ծառայողների վրա. 3. Ոստիկանությունում ծառայությունը կազմակերպվում է նաև ոստիկանության ծառայողների ռոտացիայի սկզբունքով: Ռոտացիան ոստիկանության ծառայողների տեղափոխումն է հավասարազոր պաշտոններում` երեք տարին մեկ պարբերականությամբ. 4. Ռոտացիայի ենթակա ոստիկանության ծառայողների ցանկը և ռոտացիայի իրականացման կարգը սահմանվում են Լիազոր մարմնի ղեկավարի հրամանով. 5. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով, «Ոստիկանության մասին», «Ոստիկանությունում ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով և այլ իրավական ակտերով. 6. Ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերություններին վերաբերող հարցերը, որոնք կարգավորված չեն սույն օրենքով, կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» և «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքներով. 7. Սույն հոդվածի 6-րդ մասով սահմանված իրավական ակտերով ոստիկանության ծառայողների աշխատանքային հարաբերությունները կարգավորված չլինելու դեպքում դրանք կարգավորվում են Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ. 8. Ոստիկանությունում ծառայության բարեվարքության համակարգի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Հանրային ծառայության մասին» և «Ոստիկանության բարեվարքության և կարգապահական կանոնագիրք» օրենքներով. 9. Ոստիկանության ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Կառավարության սահմանած կարգով: |