Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀԱՆՐԱՅԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ article 19 Տվյալների շտեմարանների հասանելիությունը. 1. Տվյալների շտեմարանում առկա մշակված հանրային տեղեկություններին հասանելիություն ապահովվում է, եթե դրանում պարունակվող տեղեկություններին հասանելիությունը սահմանափակված չէ օրենքով. 2. Տվյալների շտեմարանում մշակվող հանրային տեղեկություններին տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց հասանելիություն կարող է տրամադրվել առևտրային կամ օրենքով նախատեսված նպատակներով օգտագործելու համար՝ տվյալների շտեմարանի կառավարչի հետ կնքվող պայմանագրի հիման վրա: Սույն մասում նշված պայմանագիրը կարող է կնքվել, եթե տեղական ինքնակառավարման մարմնի, իրավաբանական անձի ոչ պետական տեղեկատվական համակարգը բավարարում է պետական տեղեկատվական համակարգին միանալու` սույն օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները: Տվյալների շտեմարանի կառավարչի հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձևը հաստատում է Ինքնավար մարմինը: Սույն մասում նշված՝ օրենքով և իրավական ակտերով նախատեսված պահանջները բավարարելու հանգամանքը գնահատում է տվյալների շտեմարանի կառավարիչը: Տվյալների շտեմարանի կառավարչի դիմումի հիման վրա գնահատում կարող է իրականացնել Ինքնավար մարմինը, որի արդյունքում կազմվում և տրամադրվում է եզրակացություն. 3. Արտաքին գործերի, պաշտպանության, ազգային անվտանգության ոլորտներում լիազորված մարմինների և արտաքին հետախուզության ծառայությանը վերաբերող, տվյալների շտեմարան մուտքագրված տեղեկությունները կարող են օգտագործվել միայն Կառավարության սահմանած կարգով և դեպքերում: |