FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 2

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  5

Կարգապահական իրավունքը.
1. Կարգապահական իրավունքը հրամանատարների (պետերի), ինչպես նաև այլ զինծառայողների իրավասությունն է` ենթակա կամ ստորադաս զինծառայողի նկատմամբ կիրառելու խրախուսանքի կամ կարգապահական տույժի տեսակներ.
2. Հրամանատարները (պետերը), ինչպես նաև այլ պաշտոնատար անձինք, ովքեր նշված չեն սույն օրենքի 12-րդ և 29-րդ հոդվածներում, իրենց ունեցած զինվորական կոչմանը համապատասխան, օգտվում են հետևյալ կարգապահական իրավունքներից.
    1) կրտսեր սերժանտ, սերժանտ` ջոկի (հաշվարկի) հրամանատարի.
    2) ավագ սերժանտ, ավագ` դասակի հրամանատարի տեղակալի.
    3) ենթասպա, ավագ ենթասպա` վաշտի, մարտկոցի, դիվիզիոնի (խմբի) ավագի.
    4) լեյտենանտ, ավագ լեյտենանտ` դասակի (խմբի) հրամանատարի.
    5) կապիտան` վաշտի, մարտկոցի, ավիաօղակի, առանձին դասակի հրամանատարի.
    6) մայոր` առանձին վաշտի (մարտկոցի) հրամանատարի.
    7) փոխգնդապետ` գումարտակի, դիվիզիոնի, ավիաէսկադրիլիայի հրամանատարի.
    8) գնդապետ` գնդի, բրիգադի հրամանատարի.
    9) գեներալ-մայոր` դիվիզիայի, կորպուսի հրամանատարի.
    10) գեներալ-լեյտենանտ` բանակի հրամանատարի.
    11) գեներալ-գնդապետ, բանակի գեներալ` Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի.
3. Օրենքով սահմանված կարգով պաշտոնի ժամանակավոր կատարման դեպքում հրամանատարը (պետը) օգտվում է տվյալ պաշտոնի համար սահմանված կարգապահական իրավունքից.
4. Զինծառայողների միջև ենթակայական հարաբերությունների բացակայության դեպքում, երբ նրանց ծառայողական փոխհարաբերությունները որոշված չեն հրամանատարի (պետի) կողմից նշանակված համատեղ ծառայություն կատարելիս, պաշտոնով բարձրը, իսկ դրա հավասարության դեպքում զինվորական կոչումով ավագը համարվում է պետ և օգտվում է զբաղեցրած պաշտոնին համապատասխան կարգապահական իրավունքից.
5. Զորամիավորումների, զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարների տեղակալները ենթակաների նկատմամբ օգտվում են իրենց անմիջական պետերին տրված իրավունքներից մեկ աստիճանով ցածր կարգապահական իրավունքից:
ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԿԱՐԳԱՊԱՀԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔ

article  5

6. Գնդի հրամանատարի տեղակալը և ավելի ցածր պաշտոնի սպաները ստորաբաժանումների կամ անձնախմբերի հետ` որպես դրանց պետեր, գործուղման ժամանակ, ինչպես նաև զորամասի հրամանատարի հրամանով զորամասի տեղաբաշխման վայրից դուրս ինքնուրույն առաջադրանք կատարելիս օգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեսված իրավունքներից մեկ աստիճանով բարձր կարգապահական իրավունքից.
7. Անձնախմբերի պետեր նշանակված ենթասպայական կազմի զինծառայողները սույն մասի առաջին պարբերությունում նշված դեպքերում օգտվում են հետևյալ կարգապահական իրավունքներից`
    1) կրտսեր սերժանտ, սերժանտ, ավագ սերժանտ և ավագ զինվորական կոչում ունեցողները` վաշտի (անձնախմբի) ավագի.
    2) ենթասպա և ավագ ենթասպա զինվորական կոչում ունեցողները` դասակի (խմբի) հրամանատարի.
    3) դասակի (խմբի) հրամանատարի պաշտոն զբաղեցնող ենթասպան և ավագ ենթասպան` վաշտի հրամանատարի.
8. Ռազմաուսումնական հաստատությունների կուրսանտներից կազմված ստորաբաժանումների սպա հրամանատարներն իրենց ենթակաների նկատմամբ օգտվում են զբաղեցրած պաշտոնով նախատեսված իրավունքներից մեկ աստիճանով բարձր կարգապահական իրավունքից.
9. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների զինծառայող ղեկավարներն իրենց ենթակա զինծառայողների նկատմամբ օգտվում են բրիգադի, գնդի, դիվիզիայի հրամանատարին տրված կարգապահական իրավունքից.
10. Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենը և տեղակալները, Հայաստանի Հանրապետության պետական պահպանության ծառայության պետը սույն օրենքով նախատեսված կարգապահական իրավունքը կիրառում են ամբողջ ծավալով.
11. Սույն օրենքով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների նկատմամբ կարգապահական իրավունքի կիրառման և կարգավորիչ ակտեր ընդունելու մասով Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարին վերապահված լիազորություններից օգտվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված համապատասխան պետական լիազոր մարմինների ղեկավարները` այլ զորքերի մասով: