Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 105 Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումները. 1. Դատապարտյալի կողմից պատժի կատարման սահմանված կարգի խախտումներ են համարվում զանցանքը, քրեակատարողական հիմնարկի վարչակազմի ներկայացուցիչներին ուղղված սպառնալիքը, քրեակատարողական հիմնարկներում անհնազանդությունը կամ դրան ակտիվորեն մասնակցելը, նշված խախտումները կատարելու նպատակով խմբեր կազմակերպելը կամ դրանց մասնակցելը կամ օգտագործումն արգելված առարկաներ պատրաստելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը, միջանձնային ֆիզիկական կամ հոգեկան ներգործությունը. 2. Մեկ տարվա ընթացքում պատժի կատարման սահմանված կարգի եռակի խախտումը կարող է համարվել չարամիտ, եթե այդ խախտումներից յուրաքանչյուրի համար դատապարտյալը ենթարկվել է տույժի, բացառությամբ նախազգուշացման, և տույժը չի հանվել կամ մարվել. 3. Պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտման դեպքում դատապարտյալը կարող է ներկայացվել տեղափոխման անվտանգային ավելի բարձր աստիճան ունեցող գոտի՝ պատժի կրումը շարունակելու նպատակով. 4. Դատապարտյալը պատժի կատարման սահմանված կարգի չարամիտ խախտող է ճանաչվում քրեակատարողական հիմնարկի պետի որոշմամբ՝ երրորդ տույժը նշանակելու հետ միասին։ |