FantasticSearch

Scroll to: TopResults

Explore Armenian Law by Asking a Legal Question

assisted-checkbox

filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all

parameters-title

query

assisted-checkbox:

result-title

total 1

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ

article  222.18

Վարչական դատարան դիմելը և գործերի քննության ժամկետները.
1. Սույն օրենսգրքի 222.17-րդ հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան դիմում կարող է ներկայացվել «Փախստականների և ապաստանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտի մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում.
2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել դիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշումն ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում.
3. Վարչական դատարանը դիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել և կայացնել ու հրապարակել գործն ըստ էության լուծող դատական ակտ: