Explore Armenian Law by Asking a Legal Question
assisted-checkbox
filter-instruction-1
positive-filters
negative-filters
act-filter tabs-all
parameters-title
query
assisted-checkbox: ✅
result-title
total 1
ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ article 23 Լճափերի, գետափերի և այլ ջրափերի մատչելիությունը. Յուրաքանչյուր ոք ռեկրեացիոն նպատակներով իրավունք ունի ազատորեն և անվճար օգտագործել բնական մակերևութային ջրային ռեսուրսները և դրան հարակից տարածքները, քանի դեռ կառավարությունը կամ նրա լիազորած մարմինը չի սահմանել, որ այդպիսի օգտագործումը կարող է վնասակար լինել մարդկանց առողջության կամ անվտանգության համար կամ հակասում է հասարակական շահերին: Ռեկրեացիոն նպատակով գործունեություն ծավալող յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ ռեկրեացիոն գոտիներում ապահովում է ջրային ռեսուրսների հիդրոլոգիական, հիդրոմորֆոլոգիական և ջրաքիմիական պահպանության պահանջներ, որոնք ուղղված են մարդածին բացասական ներգործությունների (այդ թվում` աղտոտվածության) նվազեցմանը, նպաստում են ջրային էկոհամակարգերի ամբողջականության պահպանմանն ու բարելավմանը, չեն սահմանափակում ռեկրեացիոն նպատակով ջրային ռեսուրսներից օգտվող քաղաքացիների իրավունքները և վնաս չեն պատճառում մարդկանց առողջությանը։ Ռեկրեացիոն գոտիներում ջրային ռեսուրսների պահպանության պահանջները սահմանում է շրջակա միջավայրի նախարարը։ |